Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:16

Թուրքական դրոշի ներքո նավարկող նավը Սև ծովում ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման

Թուրքական դրոշի ներքո նավարկող նավը Սև ծովում ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման

Թուրքական դրոշի ներքո նավարկող Mv Reyhan Sari բեռնատար նավը Սև ծովում ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին:

Նշվում է, որ ածուխ տեղափոխող նավը հարձակման պահին Ռուսաստանի Թաման նավահանգստից ուղևորվում էր դեպի Թուրքիա՝ Տրապիզոն: Նավի սեփականատեր T&O ​​Shipping Co. Ltd.-ն հայտնել է, որ անձնակազմի մեկ անդամ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել: Բեռնատարը վնասվել է, բայց կարողացել է հասնել Սամսունի նավահանգիստ՝ սեփական ուժերով: Վիրավոր նավաստիներն ափ են տարհանվել ուղղաթիռով:

Լրատվամիջոցները հրապարակել են նավի վրա հարվածի կադրեր, որոնք նկարահանվել են անօդաչու թռչող սարքի կողմից: Տեսանյութին կից՝ ինֆոգրաֆիկան ցույց է տալիս, որ անօդաչու թռչող սարքը կառավարվել է Ուկրաինայի զինված ուժերի օպերատորների կողմից:

Ըստ ԶԼՄ-ների՝ վիրավոր նավաստիներն այսօր տեղափոխվել են Տրապիզոնի հիվանդանոց: Մահացածը նույնականացվել է որպես 54-ամյա մեքենայական սենյակի աշխատող: 

ՌԲԿ-ի տվյալներով՝ թուրքական նավը հարձակման է ենթարկվել Նովոռոսիյսկի մոտակայքում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+