Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:21

Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը
SCHOENEFELD, GERMANY - JUNE 12: German Interior Minister Alexander Dobrindt speaks at the launch of the Common European Asylum System (CEAS) facility at Berlin Brandenburg Airport on June 12, 2026 in Schoenefeld, Germany. The new facility will allow the initial processing of asylum requests for people arriving by plane from outside the European Union in line with the Common European Asylum System (CEAS), which is going into effect across the European Union today. (Photo by Sean Gallup/Getty Images)

Գերմանիայի իշխանությունները երկրում անվտանգության գնահատականը «վերացական սպառնալիքից» բարձրացրել են մինչև «բարձր սպառնալիքի մակարդակ»՝ հետախուզական տեղեկությունների և ահազանգերի ավելացման պատճառով, հայտնում է Reuters-ը։

Գերմանիայի ներքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Դոբրինդտը Welt am Sonntag-ին հայտնել է, որ երկրում այժմ ցանկացած պահի հարձակումները շատ հավանական են։ Նրա խոսքով՝ Գերմանիայի դեմ հարձակումների ծրագրերը «հստակ տեսանելի են», իսկ թիրախ կարող են դառնալ ենթակառուցվածքները, հաստատությունները և առանձին անձինք։

Դոբրինդտը սպառնալիքի մակարդակի բարձրացումը կապել է գործընկեր հետախուզական ծառայություններից և գերմանական կառույցներից ստացվող տեղեկությունների աճի, ինչպես նաև լրտեսություն և դիվերսիաներ ծրագրող գործակալների ակտիվացման հետ։ Նա ընդգծել է, որ խոսքը դեռ կոնկրետ հարձակման մասին չէ, սակայն վտանգն արդեն չի կարելի բնութագրել միայն որպես «վերացական»։

Վերջին տարիներին Գերմանիայում մի շարք խոշոր հարձակումներ են տեղի ունեցել։ 2024 թվականի դեկտեմբերի 20-ին ավտոմեքենան մխրճվել էր Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառի այցելուների բազմության մեջ։ Զոհվել էր վեց մարդ, այդ թվում՝ իննամյա երեխա, հարյուրավոր մարդիկ վիրավորվել էին։ 2026 թվականի հունիսի 26-ին Մագդեբուրգի երկրամասային դատարանը վարորդին դատապարտել էր ցմահ ազատազրկման։

2024 թվականի օգոստոսի 23-ին Զոլինգենի քաղաքային փառատոնում դանակով հարձակման հետևանքով երեք մարդ էր զոհվել, տասը՝ վիրավորվել։ Դատարանը հարձակումը որակել էր իսլամիստական ահաբեկչություն և 2025 թվականի սեպտեմբերին հարձակվողին դատապարտել ցմահ ազատազրկման։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+