Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:39

Հովսեփյանը հակընդդեմ դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ

Հովսեփյանը հակընդդեմ դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ

«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այդ մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Հայցը Երևանի քաղաքացիական դատարան մուտք է արվել հուլիսի 14-ին։ Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Երիցյանին։

Ըստ հայցադիմումի՝ Հովսեփյանը պահանջում է հրապարակայնորեն հերքել իր պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող փաստացի տվյալները։ Հայցի մյուս պահանջները դատական համակարգում հրապարակված չեն։

Ավելի վաղ Փաշինյանն էր քաղաքացիական հայց ներկայացրել Հովսեփյանի դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել ընտրություններից հետո նրա արած հայտարարությունները և ներողություն խնդրել։ Փաշինյանը զրպարտություն էր համարել Հովսեփյանի այն պնդումները, թե ինքը նախապես գիտեր խորհրդարանական ընտրությունների արդյունքները, և որ դրանք կեղծվել են։ Վարչապետը նաև պահանջել էր Հովսեփյանից բռնագանձել ընդհանուր 6 մլն դրամ, որից 4 մլն դրամը՝ զրպարտության, իսկ 2 մլն դրամը՝ վիրավորանքի համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+