Արագածոտնի մարզի Գետափ գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 3 զոհ, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 17:40-ի սահմաններում Գյումրի-Արտենի ավտոճանապարհին, Գետափ գյուղի վարչական տարածքում, բախվել են ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենան և Volvo մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով երկու ավտոմեքենան էլ հայտնվել են դաշտում, իսկ բեռնատարը՝ կողաշրջվել։
Նշվում է, որ վթարի հետևանքով 3 անձ տեղում մահացել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







