Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:04

Նոր Սահմանադրության ընդունումը ներառված է վերընտրված իշխանության օրակարգում. Փաշինյան

Նոր Սահմանադրության ընդունումը ներառված է վերընտրված իշխանության օրակարգում. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ են հղել Սահմանադրության օրվա առթիվ՝ ընդգծելով մայր օրենքը ժամանակի մարտահրավերներին համահունչ դարձնելու անհրաժեշտությունը։

Փաշինյանն իր ուղերձում հիշեցրել է, որ նոր Սահմանադրության ընդունումը ներառված է խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձայների մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում:

Վարչապետի պնդմամբ՝ անկախությունից ի վեր Հայաստանում խախտված է իրավակարգի և ժողովրդի կամքի միջև օրգանական կապը, ինչի պատճառով պետությունը երկար ժամանակ չի ընկալվել որպես քաղաքացիների անվտանգությունն ու ազատությունն ապահովելու գործիք։

«Սահմանադրությունը երկրում մարդկանց ապրելու կանոններ է սահմանում և էական է, թե ով և ինչպես է այդ կանոնները սահմանել։ Այս պայմանը մեր անկախությունից ի վեր էականորեն խախտված է, և ՀՀ ժողովուրդը չունի այն զգացողությունը, թե երկրում հաստատված իրավակարգն իրենից է բխում»,- նշված է վարչապետի ուղերձում։

Վարչապետը շեշտել է, որ գործադիրն ու իշխող մեծամասնությունը 2024 թվականից որդեգրած քաղաքականությամբ զբաղված են այս բացը լրացնելով, ինչն ստացել է ժողովրդի վստահության քվեն հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրություններում:

Խաչատուրյանն, իր հերթին, նշել է, որ Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված ու կարծրացած փաստաթուղթ։ Ըստ նրա՝ մայր օրենքը պետք է ներքին կենսունակություն ունենա՝ արձագանքելու հասարակական հարաբերությունների զարգացմանը, պետական կառավարման կատարելագործմանն ու փոփոխվող իրողություններին։

Խաչատուրյանն ընդգծել է, որ նման զարգացումը չի նշանակում հրաժարում հիմնարար սկզբունքներից ու պետության հիմնադիր արժեքներից, այլ հնարավորություն է տալիս դրանք ներդաշնակեցնել ժամանակի պահանջներին, փոխանցել է նախագահի աշխատակազմը։

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ մայր օրենքը սեփական ապագայի նկատմամբ ժողովրդի հավաքական իրավաքաղաքական պատկերացումների, նպատակների և իղձերի իրավական մարմնավորումն է:

Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվան նվիրված ուղերձները հղվել են ՀՀ սահմանադրության փոփոխության վերաբերյալ Երևանի և Բաքվի հայտարարությունների ֆոնին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2023 թվականից ի վեր ՀՀ սահմանադրության փոփոխությունը համարում է վերջնական խաղաղության պայմանագիր կնքելու հիմնական պայմաններից մեկը, 2026 թվականի փետրվարին նա կրկնել էր իր այդ պահանջը։ Ըստ Բաքվի՝ ՀՀ սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղումը խնդրահարույց է։

Զուգահեռ՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին սկսել էր բարձրաձայնել նաև Փաշինյանը։ Ըստ վարչապետի՝ Անկախության հռչակագրին հղումը կոնֆլիկտային է։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ նախագծի տեքստը կհրապարակվի մարտին, որից հետո իշխանությունները մտադիր են սկսել իրազեկման արշավ, սակայն այն այդպես էլ չէր հրապարակվել։ Հունիսի 10-ին նախարարը հայտարարել էր, որ Սահմանադրության նոր նախագծի հրապարակման վերաբերյալ որոշումը կկայացվի առաջիկա շաբաթներին՝ չհստակեցնելով ճշգրիտ ժամկետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+