Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:00

«Միասնության թևեր»-ը ՀԿԿ-ի քայլերը կապել է ՍԴ-ում իր հայտարարության հետ

«Միասնության թևեր»-ը ՀԿԿ-ի քայլերը կապել է ՍԴ-ում իր հայտարարության հետ

«Միասնության թևեր» կուսակցությունը տարածած հայտարարությամբ պնդել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները կապ են հաստատել կուսակցության գրասենյակների տարածքների սեփականատերերի հետ և պահանջել ներկայացնել վարձակալության պայմանագրերը, չնայած դրանք արդեն իսկ գտնվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ)։

Քաղաքական ուժն այս գործողություններն ուղղակիորեն կապել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների բողոքարկման գործով Սահմանադրական դատարանում (ՍԴ) իր ներկայացուցչի ելույթի և հրապարակած տվյալների հետ։ Կոմիտեն հարցումներն սկսել է ՍԴ-ում իրենց իրականացրած ուսումնասիրությունը ներկայացնելուց անմիջապես հետո։

Ըստ քաղաքական ուժի՝ ՀԿԿ-ի աշխատակիցները որոշ սեփականատերերից պահանջել են պայմանագրեր և այլ տեղեկություններ, ինչի հետևանքով քաղաքացիները, ովքեր պարզապես օրինական պայմանագրային հարաբերությունների մեջ են կազմակերպության հետ, հայտնվել են անհասկանալի իրավիճակում և անհանգստություն են հայտնել իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելու առնչությամբ։

«Միասնության թևեր»-ի ձևակերպմամբ՝ նման գործելաոճը քաղաքացիների անհանգստության ու ճնշման մթնոլորտ է ստեղծում, ինչի կապակցությամբ կուսակցությունը պահանջում է, որպեսզի ՀԿԿ-ն հանրությանը պարզաբանի կատարվածը։

Կուսակցությունը հիշեցնում է, որ ՍԴ-ում դիմումների քննության ընթացքում իրենց ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանի ներկայացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարագրում ներառված 130 անշարժ գույք տրամադրվել է անհատույց օգտագործման համար։

Քաղաքական ուժի պնդմամբ՝ այդ գույքերի անհատույց օգտագործումը պետք է հայտարարագրված լիներ շուկայական արժեքով, մինչդեռ ուսումնասիրությունը վկայում է, որ հայտարարագրված արժեքներն էականորեն տարբերվում են համանման գույքերի վարձակալության արժեքներից:

Հայտարարության մեջ նշվում է, որ այս փաստերի հրապարակայնացումից անմիջապես հետո սկսված գործողությունները հարցեր են առաջացնում, քանի որ զգայուն թեմաների վերաբերյալ հայտարարություններից հետո իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվում ոչ միայն քաղաքական ուժը, այլև նրա հետ համագործակցող քաղաքացիները։

«Միասնության թևեր»-ը պետական բոլոր մարմիններին կոչ է արել գործել բացառապես օրենքի շրջանակներում և բացառել ցանկացած գործողություն, որը կարող է ընկալվել որպես քաղաքական ճնշում կամ ազդեցություն գործադրելու փորձ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+