Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:45

Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ

Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ

Իրանի իշխանություններն ակնկալում են, որ հուլիսի 3-ին Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար կժամանեն 100 երկրի ներկայացուցիչներ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:

«Ակնկալվում են հյուրեր մոտ 100 երկրից՝ քաղաքական գործիչներ, պետությունների ղեկավարներ, խորհրդարանների նախագահներ, Արտաքին գործերի նախարարներ կամ կառավարությունների հատուկ ներկայացուցիչներ, ինչպես նաև մեծ թվով հասարակական գործիչներ»,- ասել է նա պետական հեռուստատեսության եթերում:

Բաղային հավելել է, որ օտարերկրյա հյուրերի համար հրաժեշտի արարողությունը կսկսվի հուլիսի 3-ին։

Ըստ հրապարակման՝  հուլիսի 4-5-ն այաթոլլայի մարմինը կգտնվի Թեհրանի Մոսալլայում (Թեհրանի խոշորագույն կրոնական-հասարակական համալիր), որտեղ ցանկացողները կարող են հրաժեշտ տալ նրան: Հուլիսի 6-ին Իրանի մայրաքաղաքի գլխավոր փողոցներով սգո երթ կանցնի, որից հետո մարմինը կտեղափոխվի երկրի գլխավոր կրոնական կենտրոն՝ Ղոմ քաղաք։ Հուլիսի 7-ին այնտեղ տեղի կունենան սգո արարողություններ, իսկ հուլիսի 8-ին Խամենեիի մարմինը կուղարկվի հարևան Իրաք, որտեղ տեղի շիա մուսուլմանների համար հրաժեշտի առանձին արարողություններ կկազմակերպվեն Նաջաֆում և Քերբելայում: Այաթոլլայի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ նրա հարազատ Մաշհադ քաղաքում:

Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանը հունիսի 30-ին հաստատել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցությունն Իրանի նախկին գերագույն հոգևոր առաջնորդի հուղարկավորությանը։ Խամենեին մահացել էր փետրվարի 28-ին՝ Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+