Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:00

ՔԿ-ում քննվող գործի շրջանակում ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

ՔԿ-ում քննվող գործի շրջանակում ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

«ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Տեղեկությունն Armenia Today-ին հաստատեց գերատեսչության մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:

Ավդալյանը չմանրամասնեց, թե Չալաբյանը ո՞ր քրեական գործի մեջ է ներգրավված կամ ի՞նչ մեղադրանքներ է առաջադրվել նրան։ Նա նշեց, որ Քննչական կոմիտեն շուտով կհրապարակի պաշտոնական հայտարարություն։

Ավելի ուշ Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը, իր հրապարակած տեսանյութում կարծիք է հայտնել, որ առաջիկայում Սահմանադրական դատարանը քննելու է ընտրությունների հետ կապված ընդդիմադիր ուժերի դիմումները, ինչի համար էլ իշխանություններն ուզում են «իզոլացնել» ամուսնուն։

Ադամյանի խոսքով՝ 7-8 իրավապահ իրենց տուն է եկել առավոտյան ժամը 7։10-ին, երբ ամբողջ ընտանիքը քնած էր։ Ըստ նրա՝ մինչ տեսանյութի հրապարակման պահը մեղադրանքի մասին տեղեկություն չունեին։

«Սկզբից մեր բնակարանը խուզարկել են, ոչինչ չեն գտել, Ավետիքի հեռախոսն են առգրավել, հետո ձերբակալել։ Եկել էին փաստաթղթերով, այսինքն՝ պատրաստված եկել էին, որպեսզի ձերբակալեն։ Սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է»,- նշել է Ադամյանը։

Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել է, որ Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

Նրան մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն, որն առավելագույնը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 6 տարի ժամկետով):

ՔԿ-ի վարկածով՝ Չալաբյանը մայիսին օտարերկրյա պետությունում հանդիպել է տեղի պաշտոնատար անձանց և վերջիններիս ընկերությունների հայաստանցի աշխատակիցներին դրդել է մեկնել Հայաստան ու խորհրդարանական ընտրություններում քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։ Թե ո՞ր երկրի մասին է խոսքը, ՔԿ-ն չի հստակեցրել։

ՔԿ-ն հղում է կատարել ընտրությունների նախօրեին՝ հունիսի 6-ի լռության օրն իշխանամետ լրատվամիջոցների տարածած ձայնագրությանը, որտեղ պնդում են, թե մասնակիցը Չալաբյանն է։ ՔԿ-ն պնդել է, որ նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննության եզրակացությամբ հաստատված է, և համացանցում տարածված ձայնագրության մեջ խոսակցություն վարող անձը Չալաբյանն է։

Նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ նա իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստություն է կատարել (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ):

Ըստ փաստաբանի՝ Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել՝ որակելով այն «ծայրից ծայր սուտ»:

Ապրիլի 29-ին «ՀայաՔվե» միավորումն՝ ի դեմս Չալաբյանի, համագործակցության հուշագիր էր ստորագրել «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ։

Թարմացված է՝ 24.06.2026 | 13:20

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+