Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:23

Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան

Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենա, News.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է փաստաբան Լիաննա Գասպարյանը։

Նա անդրադարձել է Քննչական կոմիտեի այն հաղորդագրությանը, որ Եղիազարյանը կալանավորվել է՝ 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար։

Նրա խոսքով՝ Եղիազարյանը որևէ առնչություն չունի նման արարքի հետ, հետևաբար՝ այնպես ինչպես Եղիազարյանին են վերագրել նման դեպք, կարող են վերագրել ցանկացած անձի:

««Ուժեղ Հայաստան»-ի դեպքում այլևս իրավունքը տրորելու նոր նշաձող է սահմանվել»,- ասել է փաստաբանը:

Գասպարյանը շեշտել է, որ Եղիազարյանի կալանքի հարցի քննության, դատական նիստի ընթացքում նրան վերագրվող մեղադրանքներն ամբողջությամբ հերքվել են: Նա նաև նշել է, որ իր պաշտպանյալին կալանավորելու որևէ պայման չկա։

«Իրավապահները պարզապես արդեն որոշել են, որ նույնիսկ քարոզչական նպատակով որևէ մեկի հետ հաղորդակցումը դա ևս ապօրինի է»,- հավելել է նա:

Փաստաբանը նշել է նաև, որ բողոքարկելու են կալանավորման վերաբերյալ դատական ակտը, որի համար ունեն բազմաթիվ հիմքեր և հիմնավորումներ:

Այսօր ավելի վաղ Եղիազարյանը երկու ամսով կալանավորվել էր։ ՔԿ-ից տեղեկացրել էին, որ նա անցնում է ենթադրյալ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առնչությամբ նախաձեռնված վարույթով։ Նրան մեղադրում են Արտաշատ համայնքի 100-ից ավելի ընտրողի ենթադրյալ ընտրակաշառք տալու մեջ։

Եղիազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ (ընտրակաշառք տալը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարով) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ հոդվածների հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 12 տարով):

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+