Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:23

Մոսկվան «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման փաստով բողոքի նոտա է հղել Երևանին

Մոսկվան «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման փաստով բողոքի նոտա է հղել Երևանին

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիում «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման կապակցությամբ, հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Իհարկե, մենք բողոքի նոտա ենք հղել հայկական կողմին»,- հունիսի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է նա։

Զախարովան հավելել է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողներն անմիջապես միացել են հուշահամալիրի վերականգնման աշխատանքներին։

«Կատարվածի համապատասխան գնահատականը տրվել է Երևանում մեր դեսպանատան կողմից։ Տեսել ենք հայաստանյան իրավասու մարմինների հաղորդագրությունները ենթադրյալ մեղավորին ձերբազատելու վերաբերյալ»,- նշել է նա։

Անհայտ անձը հունիսի 9-ին պոկել էր Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում տեղադրված խորհրդային հերոս-քաղաքների անվանումների ցուցանակները։ Դեպքին արձագանքել էին ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից՝ դատապարտելով հուշահամալիրի պղծումը և հայտարարելով, որ Հայաստանի իշխանություններից ակնկալում են տեղի ունեցածի հստակ գնահատական։ Ներքին գործերի նախարարությունը հունիսի 14 -ին հայտնել էր, որ դեպքի առնչությամբ 41-ամյա տղամարդ է ձերբակալվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մշակույթի հուշարձանը ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+