Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:00

Դատախազությունը վիճարկել է «Ոսկե բանալի» առողջարանի վաճառքն «Արարացեմենտին»

Դատախազությունը վիճարկել է «Ոսկե բանալի» առողջարանի վաճառքն «Արարացեմենտին»

ՀՀ գլխավոր դատախազությունը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Ոսկե բանալի» առողջարանն «Արարացեմենտին» վաճառելու գործընթացում և պահանջել անվավեր ճանաչել ընկերության սեփականության գրանցումը, հայտնել է գերատեսչությունը։

Գերատեսչության տվյալներով՝ 2003 թվականին 44,39 մլն դրամ գնահատված առողջարանը մրցույթով վաճառվել է 6,5 մլն դրամ նվազագույն գնով։

Մրցույթում հաղթած «Արարատցեմենտը», որը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, պարտավորվել էր երկու տարվա ընթացքում կատարել 30 000 դոլարի ներդրում և ստեղծել 30 աշխատատեղ, սակայն, ըստ դատախազության, հետագայում ներկայացրել է կեղծ փաստաթղթեր՝ այդ պարտավորությունների կատարման վերաբերյալ։

Դատախազության վարկածով՝ պայմանագրի կատարման հանգամանքը պատշաճ չի ստուգվել, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 44,39 մլն դրամի գույքային վնաս։

Գերատեսչությունը ենթադրյալ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ Վարչական դատարան՝ հայցադիմում՝ «Արարատցեմենտի» անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն առոչինչ ճանաչելու պահանջով։

Սա գլխավոր դատախազության կողմից  Ծառուկյանին պատկանող ձեռնարկության հետ կապված ենթադրյալ խախտումների վերաբերյալ արդեն երրորդ գործընթացն է։

Մայիսի 20-ի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր «Արարատցեմենտը» վերահսկողության տակ վերցնելու մասին։ ԱԺ քարոզարշավին մասնակցող Ծառուկյանն, արձագանքելով, նշել էր, որ տեղյակ է իշխանության նպատակների մասին, սակայն ունեցվածքը կորցնելուց չի վախենում։

ԲՀԿ-ից հայտարարել էին, որ բացի գործընթացի նախընտրական բնույթից, իշխանությունն այս քայլով կատարում է ադրբեջանական ցեմենտ ՀՀ ներմուծելու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջը։

Փաշինյանի հայտարարությունից հետո ընկերությանն առնչվող ենթադրյալ այլ խախտումների մասին դատախազությունը հաղորդագրություն էր տարածել։ Երկու տարբեր դրվագով 2 հաղորդում էր ներկայացվել ՀԿԿ, 1-ի մասով նախաձեռնված քրվարույթ կա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+