Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:23

Քրեական հեղինակության նկատմամբ կալանքի նպատակով հետախուզում է հայտարարվել․ ՔԿ

Քրեական հեղինակության նկատմամբ կալանքի նպատակով հետախուզում է հայտարարվել․ ՔԿ

Դատարանը քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ալավերդի քաղաքի բնակիչ Ա.Կ.-ի նկատմամբ հետախուզում է հայտարարել՝ կալանավորելու նպատակով, հայտնել է ՔԿ-ն:

Ըստ հրապարակման՝ Տ․Ու.-ն շուրջ 4 տարի առաջ Ա․Հ.-ին և նրա երկու եղբորը 3 մլն 300 հազար դրամ պարտքը վերադարձնելու հարցը լուծելու նպատակով դիմել էր Ա․Կ․-ի մտերիմ Ա․Ա․-ին:

Տեսնելով, որ հարցը չի լուծվում, 2025 թվականի ապրիլի 3-ին նույն հարցով՝ Ա․Փ․-ի միջոցով, դիմել էր Ա․Կ․-ին, որը 1 մլն 300 հազար դրամ գումար ստանալու դիմաց լուծել էր վեճը:

Տ․Ու․-ն 2025 թվականի ապրիլի 25-ին Ա․Կ․-ի ղեկավարած խմբավորման անդամ Ա․Փ․-ի միջոցով դիմել էր Ա․Կ․-ին՝ իր և ազգական Ա․Ա․-ի հետ ունեցած ֆինանսական խնդիրներն ու վեճն իր օգտին լուծելու խնդրանքով:

Մասնավոր վեճը Տ․Ու․-ի օգտին լուծելու նպատակով՝ Ա.Կ.-ն Ա.Ա.-ի հասցեին հնչեցրել է հայհոյանքներ՝ պահանջելով բոլորի ներկայությամբ ներողություն խնդրել, ինչը նա կատարել է:

Տ․Ու.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 3 տարով) (2 դրվագ), Ա․Փ․-ի և Ա․Ա․-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարով), իսկ Ա․Կ․-ի նկատմամբ՝ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 7 տարով) 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 12 տարով) և 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 12 տարով):

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+