Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 19:31

Անընդունելի են ՀՀ քաղաքացուն վնասող քայլերը. Կարապետյանը՝ ՌԴ արգելքների մասին

Անընդունելի են ՀՀ քաղաքացուն վնասող քայլերը. Կարապետյանը՝ ՌԴ արգելքների մասին

«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն անընդունելի է համարել ՌԴ կողմից սահմանափակումները, որոնք վնասում են հայ արտադրողներին։ Այդ մասին նա հայտարարել է ընտրություններում քվեարկելուց հետո` անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների համար շուկաների հնարավոր փակման խնդրին։

Նա ընդգծել է, որ նմանօրինակ որոշումների արդյունքում ուղղակիորեն տուժում են հայ գործարարն ու ժողովուրդը։

«Դա ես չեմ ընդունում, իրոք, որովհետև դրանից տուժում են հայ բիզնեսմենները, հայ ժողովուրդը։ Ցանկացած քայլ ցանկացած երկրի կողմից, եթե արվում է ու տուժում է հայ ժողովուրդը՝ ես չեմ կարող դա ընդունել»,- շեշտել է Կարապետյանը։

Խոսելով արտաքին քաղաքական վեկտորի և, մասնավորապես, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ գործիչը հատուկ կարևորել է բազմաբևեռ և հավասարակշռված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է գործընկերային և փոխշահավետ կապեր պահպանի աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ։

«Մենք պետք է լավ հարաբերություններ ունենանք բոլորի՝ և՛ Ամերիկայի, և՛ Եվրամիության, և՛ Ռուսաստանի հետ։ Սրանք այն երկրներն են, որոնք պետք է օգնեն զարգացնել Հայաստանը։ Չենք կարող ասել, որ լավ հարաբերություններ ենք ունենալու միայն Ռուսաստանի կամ միայն Ամերիկայի հետ։ Մեր դեպքում հավասարակշռությունը միանշանակ է»,- ասել է նա։

Անդրադառնալով ընտրական գործընթացներին և պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հնարավոր պարտության դեպքում արդյոք պատրաստվո՞ւմ է լքել Հայաստանն ու վերադառնալ Ռուսաստան՝ Կարապետյանը կտրականապես հերքել է նման հավանականությունը։

«Ես նման մտադրություն չունեմ։ Մնալու և աշխատելու եմ Հայաստանում։ Մտահոգվելու կարիք չկա, ես այստեղ շատ անելիքներ ունեմ»,- եզրափակել է նա։

Մոսկվայից հնչող քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը, որոնց թվում են ծաղիկները, «Ջերմուկ» հանքային ջուրը, ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակներ, մրգերի և բանջարեղենի որոշ տեակներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը կսուբսիդավորի Ռուսաստանի սահմանափակումների պատճառով տուժած բիզնեսին։ Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի մասին խոսակցություններն արհեստական են։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+