Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:12

ՊՆ-ում հրահանգվել է «լայքել» Պապիկյանի՝ Կարապետյաններին առնչվող գրառումները. ԶԼՄ

ՊՆ-ում հրահանգվել է «լայքել» Պապիկյանի՝ Կարապետյաններին առնչվող գրառումները. ԶԼՄ

Պաշտպանության նախարարության աշխատակիցներին հրահանգվել է սոցիալական ցանցերում «լայքել» և տարածել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այն գրառումները, որոնք առնչվում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապատետյանին և նրա հարազատներին, գրել է  «Հրապարակ» օրաթերթը։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում մայիսի 20-ին Պապիկյանը, դիմելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդին, հարցադրում էր արել, թե ինչո՞ւ չեն նրա և հարազատների «որդիները զոհվել պատերազմում»։ Հաջորդ օրը նա խմբագրել էր իր ասածը՝ նշելով, որ հարցադրումն այն մասին էր, որ Կարապետյանները չեն զորակոչվել բանակ, չեն մասնակցել ռազմական գործողություններին։

Պապիկյանի այս հայտարարությունները հաջորդել էին մայիսի 16-ին Տաշիր քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպին։

«Ուժեղ Հայաստանի» համակիրները «Սամվե՛լ, վարչապետ» վանկարկումներով էին դիմավորել իրենց մոտեցող Պապիկյանին և ՔՊ աջակիցներին։ Մի քանի պտույտ կատարելուց հետո իշխող ուժի համակիրներին ուղեկցող մեքենաներն ուղղվել էին դեպի «Ուժեղ Հայաստանի» աջակիցները և փորձել էին ճեղքել նրանց շղթան, որից հետո Պապիկյանը դիմել էր ոստիկանությանը՝ պահանջելով վերականգնել կարգուկանոնը։ Դրանից հետո ՔՊ շարասյունը կրկին շարժվել էր դեպի Կարապետյանի համակիրներ և, բախվելով նրանց հետ, փորձել ճեղքել շարքերը։ Միջադեպից հետո դաշինքի 10 համակիր էր  ձերբակալվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+