Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:52
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

Զորահանդեսին ցուցադրվել է շուրջ 7 երկրի սպառազինություն․ Փաշինյան

Զորահանդեսին ցուցադրվել է շուրջ 7 երկրի սպառազինություն․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ հայտարարել է, որ շքերթին մասնակցում են շուրջ յոթ երկրի արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա։

Նրա խոսքով՝ դա հնարավոր է դարձել, երբ միջազգային սպառազինության շուկան ավելի հասանելի է դարձել Հայաստանի համար։ Փաշինյանը դա կապել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել էին միմյանց տարածքային ամբողջականությունը։

«2022 թվականից առաջ սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային շուկաները հիմնականում փակ կամ դժվար հասանելի էին Հայաստանի համար, որովհետև միջազգային գործընկերները հրաժարվում էին ՀՀ-ին զենք մատակարարել պատճառաբանությամբ, թե համոզված են, որ Հայաստանն այդ զենքը կիրառելու է իր միջազգայնորեն ճանաչված տարածքներից դուրս»,- հայտարարել է վարչապետը։

Փաշինյանը զորահանդեսն անվանել է «հաշվետվություն քաղաքացիներին»՝ երկրի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ կառավարության քայլերի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայացնում է «նոր բանակ»՝ նոր սպառազինությամբ, համազգեստով, խորհրդանիշներով և գաղափարախոսությամբ։

Ավելի վաղ Փաշինյանը նախկին իշխանություններին մեղադրել էր բանակի քայքայման մեջ՝ հայտարարելով․ «Իրենց բանակ կոչված ավերակը մի կողմ ենք դրել և զրոյից ստեղծել ենք բանակ»:

Վարչապետը նաև հայտնել է, որ 2022 թվականից կառավարությունը ռազմարդյունաբերական համալիրում ներդրել է շուրջ 170 մլրդ դրամ։ Նրա խոսքով՝ զորահանդեսի առանցքային բաղադրիչներից մեկը հայկական արտադրության ռազմական տեխնիկան է, որն սկսում է դիրքեր զբաղեցնել միջազգային շուկայում։

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի բանակը պետք է ծառայի բացառապես երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությանը և չպետք է կիրառվի դրա սահմաններից դուրս՝ բացառությամբ խաղաղապահ առաքելությունների։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանը հաղթահարում է Առաջին Հանրապետության ժամանակներից ժառանգված «պետության ժամանակավորության բարդույթը» և անցնում է պետության հարատևության օրակարգին։

«Մեր նահատակների զոհողությունների շնորհիվ Հայաստանն այսօր պետություն է ավելի, քան երբևէ, անկախ է ավելի, քան երբևէ, ինքնիշխան է ավելի, քան երբևէ, անվտանգ է ավելի, քան երբևէ»,- հայտարարել է Փաշինյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+