Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:53
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

ՌԴ-ն կարող է դադարեցնել ՀՀ գազի, վառելիքի և ադամանդի մատակարարման համաձայնագիրը․ ԶԼՄ

ՌԴ-ն կարող է դադարեցնել ՀՀ գազի, վառելիքի և ադամանդի մատակարարման համաձայնագիրը․ ԶԼՄ

Ռուսաստանը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն դադարեցնել Հայաստանին բնական գազի, նավթամթերքի և ադամանդի հումքի մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի մայիսի 25-ի՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ուղղված նամակին:

Նամակում նշվում է, որ «Եվրամիության հետ Հայաստանի փոխգործակցությունը խորացնելու շարունակական գործնական քայլերը և ՀՀ կառավարության կողմից ԵՄ-ին միանալու հայտարարված ձգտումը սպառնում են ռուս-հայկական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմնարար բարձր մակարդակի պահպանմանը և զարգացմանը, որի հիմքերից մեկը երկկողմ միջազգային պայմանագրերն են»:

Այն նաև ընդգծում է, որ ԵՄ-ին միանալու ՀՀ փորձերն «անհամապատասխան են երկու երկրների կառավարությունների և տնտեսական սուբյեկտների միջև տասնամյակների ընթացքում հարգանքի և փոխադարձ օգուտի վրա կառուցված գործընկերության բնույթին, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Հայաստանի կարևորագույն կարիքներն արտոնյալ հիմունքներով բավարարելու բազմիցս ձեռնարկված գործնական գործողություններին»:

Կայքը նշում է, որ 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրով՝ Ռուսաստանը մշտապես վերացրել է նավթամթերքի, գազի և ադամանդի արտահանման տուրքերը դեպի Հայաստան, ինչը ևս մեկ քայլ է երկրի ԵԱՏՄ-ին անդամակցելու ուղղությամբ։ Համաձայնագրով Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է նավթամթերք և գազ՝ ներքին սպառման համար անհրաժեշտ քանակությամբ, ինչպես հաստատվել է ինդիկատիվ հաշվեկշիռներով, մինչդեռ երրորդ երկրներ վերաարտահանումն արգելվում է։

«Կոմերսանտի» տվյալներով՝ համաձայնագրի դադարեցումը սպառնում է Հայաստանին ռուսական գազի, նավթամթերքի և ադամանդի մատակարարումների լիակատար դադարեցմամբ։

Մայիսի 22-ին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ եթե Հայաստանը որոշի միանալ Եվրամիությանը, ապա կկորցնի մի շարք արտոնություններ, կենթարկվի մաքսային տուրքերի, իսկ գազի և էլեկտրաէներգիայի սակագները կփոխվեն։ Ավելի վաղ, Մոսկվայի կողմից Երևանի կոշտ քննադատության ֆոնին, ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը։ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներկրման նկատմամբ, կասեցրել «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը։

«Ռոսպոտրեբնադզորը» խախտումներ հայտնաբերելուց հետո կասեցրել էր նաև Հայաստանից ներկրված ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+