Flyone Armenia ավիաընկերությունը մայիսի 25-ից գործարկել է Երևան-Բաթում-Երևան երթուղով չվերթեր, տեղեկացրել է «Զվարթնոց միջազագային օդանավակայան»-ը։
Նշվում է, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին: Ավիատոմսեր հնարավոր է ձեռքբերել flyone.am կայքից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը հունիսի 2-ից կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով, նույն ավիաընկերությունն ապրիլի 20-ից գործարկել էր Երևան-Աստանա-Երևան երթուղով չվերթեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







