Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:53

Թրամփը հետաձգել է Իրանին հարվածելու հրամանը և ռազմական գործողության պլան պատրաստել

Թրամփը հետաձգել է Իրանին հարվածելու հրամանը և ռազմական գործողության պլան պատրաստել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընդամենը մեկ ժամ էր մնացել Իրանին նոր հարվածներ հասցնելու հրամանին, երբ որոշել է դադարեցնել գործողությունը և լրացուցիչ ժամանակ տրամադրել դիվանագիտությանը, գրել է CNN-ը։

Ըստ նախագահի՝ տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմանավերը լիովին պատրաստ էին գործողությունների մեկնարկին։

Թրամփը նաև հավելել է, որ այս որոշումը կայացրել է Պարսից ծոցի երկրների առաջնորդների խնդրանքով, որոնք զանգահարել և մի քանի օր ժամանակ էին խնդրել՝ հաշվի առնելով Պակիստանի միջնորդությամբ ընթացող բանակցությունների դրական դինամիկան և Հաջի սրբազան ամիսը։

Ծոցի երկրները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարն ու Քուվեյթը, մտահոգություն են հայտնել, որ մարտական գործողությունների վերսկսումը կարող է հանգեցնել իրենց էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորմանը և արդեն իսկ սահմանափակումներ են մտցրել ամերիկյան ուժերի կողմից իրենց օդային տարածքի ու ռազմաբազաների օգտագործման հարցում։

ԱՄՆ նախագահը Թեհրանի համար նոր վերջնաժամկետ է սահմանել՝ նշելով, որ պատրաստ է սպասել երկու կամ երեք օր, հնարավոր է՝ մինչև շաբաթվա վերջ, որպեսզի Իրանը ներկայացնի ընդունելի պայմաններ պատերազմն ավարտելու համար։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ թեև իրանական կողմը հասկացել է, որ միջուկային զենքի ստեղծումը կարմիր գիծ է Վաշինգտոնի համար, սակայն Թեհրանի հստակ դիրքորոշումը պարզ կդառնա միայն պայմանագրի ստորագրման ժամանակ։

Եթե բանակցությունները ձախողվեն, Պենտագոնն արդեն ունի մշակված բազմափուլային օդային արշավի մանրամասն պլաններ, որը նախատեսվում է անվանափոխել Sledgehammer (Մեծ մուրճ)։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի փոխանցմամբ՝ հաստատված հրադադարը կանգնեցրել է ռազմական լիազորությունների մասին օրենքով սահմանված 60-օրյա ժամկետը, և նոր անվանմամբ գործողության մեկնարկը թույլ կտա Կոնգրեսից թույլտվություն չխնդրել։

Միացյալ Նահանգներն ու Իսրայելն Իրանի դեմ պատերազմն սկսել էին փետրվարի 28-ին։ Ապրիլի 7-ին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Թեհրանի տվյալներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել էր 3375 իրանցի։

Ապրիլի 11-ին Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ էին վարել Իսլամաբադում, սակայն կողմերը հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում համաձայնության չէին եկել մի շարք հակասությունների պատճառով։ Թրամփը հայտնել էր, որ հրաժարվել է մայիսի 19-ին նախատեսված Իրանին հարվածելու ծրագրից՝ Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի խնդրանքով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+