Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 21:03

Իրանի դեմ պատերազմում Վաշինգտոնի ծախսերը նախատեսվածից եռակի աճել են

Իրանի դեմ պատերազմում Վաշինգտոնի ծախսերը նախատեսվածից եռակի աճել են

Իրանում ռազմական գործողությունների 79 օրվա ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների ծախսերը գերազանցել են 85 մլրդ դոլարը, հայտնել է Iran War Cost Tracker մասնագիտացված պորտալը։

Իրական ժամանակում աշխատող առցանց հաշվիչի տվյալներով՝ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների միայն առաջին վեց օրվա ընթացքում Վաշինգտոնը ծախսել է 11,3 մլրդ դոլար, իսկ հակամարտության հետագա յուրաքանչյուր օրվա համար նախատեսում է ծախսել ևս 1 մլրդ դոլար։

Այս գումարը գրեթե երեք անգամ գերազանցում է այն թիվը, որն ավելի վաղ հնչեցրել էր ԱՄՆ պաշտպանության նախարարի ֆինանսական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ջուլս Հերստը։ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեում կայացած լսումների ժամանակ պաշտոնյան հայտարարել էր, որ Վաշինգտոնն Իրանի դեմ ռազմական գործողության վրա արդեն ծախսել է մոտ 29 մլրդ դոլար։

Միացյալ Նահանգներն ու Իսրայելն Իրանի դեմ պատերազմն սկսել էին փետրվարի 28-ին։ Ապրիլի 7-ին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Թեհրանի տվյալներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել էր 3375 իրանցի։ Ապրիլի 11-ին Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ էին վարել Իսլամաբադում, սակայն կողմերը հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում համաձայնության չէին եկել մի շարք հակասությունների պատճառով։

Ապրիլի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու մտադրության մասին։ Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել էր, որ Թեհրանը մտադիր չէ ճանաչել Վաշինգտոնի կողմից միակողմանիորեն հայտարարված հրադադարի երկարաձգումը և գործելու է սեփական շահերին համապատասխան։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+