Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:45

ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ից նավթ գնող պետությունների նկատմամբ

ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ից նավթ գնող պետությունների նկատմամբ

ԱՄՆ Կոնգրեսը մշակում է ռուսական նավթ գնող երկրների նկատմամաբ պատժամիջոցների օրինագիծ, X սոցիալական ցանցում հայտնել է Հարավային Կարոլինա նահանգից հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

Սենատորի փոխանցմամբ՝ այդ օրինագծով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հնարավորություն կտա պատժամիջոցներ սահմանել այն պետությունների դեմ, որոնք էժան նավթ գնելով՝ շարունակում են աջակցել Ռուսաստանին։ Սենատորն ընդգծել է, որ օրինագիծն ԱՄՆ ղեկավարին լրացուցիչ լծակներ կտա «Ամերիկայի շահերն առաջ մղելու» համար։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Հնդկաստանի իշխանությունները դիմել են ԱՄՆ վարչակազմին՝ խնդրելով երկարաձգել Ռուսաստանից նավթ գնելու թույլտվության (լիցենզիայի) ժամկետը։ Վաշինգտոնը մարտին հանել էր պատժամիջոցները ռուսական նավթի և նավթամթերքի վաճառքի որոշակի գործառնություններից, ինչը պայմանավորված էր ԱՄՆ-Իրան պատերազմի հետևանքով նավթի միջազգային գների կտրուկ աճով։

ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել էին Իրանի վրա փետրվարի 28-ին, ինչին ի պատասխան՝ Թեհրանը որոշել էր փակել Հորմուզի նեղուցը։ Ապրիլի 7-ին Թրամփը հայտարարել էր երկշաբաթյա երկկողմանի հրադադարի մասին, իսկ ապրիլի 21-ին միակողմանիորեն երկարաձգել այն։ 

Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։ Մայիսի 1-ին Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում։ Մայիսի 5-ին ԱՄՆ-ն հայտնել էր Հորմուզի նեղուցի բացման մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+