Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:39

ՀԱՊԿ-ը կատարելագործում է իր մեխանիզմները. Մասադիկով

ՀԱՊԿ-ը կատարելագործում է իր մեխանիզմները. Մասադիկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) շարունակում է կատարելագործել իր աշխատանքը և իր մեխանիզմները հարմարեցնել նոր իրողություններին, ասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի ուղերձում՝ ՀԱԿՊ ստորագրման 34-ամյակի առթիվ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ավելի քան 30 տարի առաջ Տաշքենդում ընդունված որոշումը «ճակատագրական նշանակություն է ունեցել եվրասիական տարածքի համար» և հիմք դրել հավաքական անվտանգության արդյունավետ համակարգի ձևավորմանը։ Մասադիկովը նշել է, որ կազմակերպությունը շարունակում է հարմարվել նոր պայմաններին, սակայն 1992 թվականի պայմանագրի ոգուն և հավասարության սկզբունքներին հավատարիմ լինելը մնում է անփոփոխ։

«Այս օրը հարգանքի տուրք ենք մատուցում այն առաջնորդների քաղաքական իմաստությանը, որոնք կանգնած էին ՀԱՊԿ-ի ստեղծման ակունքներում և կարողացան ժամանակի բարդ պայմաններում տեսնել դաշնակցային հարաբերությունների անփոփոխ արժեքը»,- նշել է նա։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՀԱՊԿ-ը քաղաքական համաձայնագրից վերածվել է բազմաոլորտ կառույցի՝ զգալի ռազմաքաղաքական ներուժով։ Նա նշել է, որ արտաքին քաղաքական քայլերի համակարգումը, ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կիբեռսպառնալիքների դեմ համատեղ պայքարը դարձել են անդամ երկրների համագործակցության առօրյա գործելակերպը։

Մասադիկովը վստահություն է հայտնել, որ ապագայում ևս համատեղ ջանքերով կապահովեն անվտանգությունը ՀԱՊԿ ամբողջ տարածքում։

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է 1992 թվականից։ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում վերջին տարիներին լարվածություն է նկատվում։ Երևանը բազմիցս հայտարարել է, որ կազմակերպությունը չի արձագանքել Հայաստանի անվտանգության հարցերին, մասնավորապես՝ սահմանային իրավիճակին վերաբերող խնդիրներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ի ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ ՀԱՊԿ-ի թեման քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապրիլի 1-ին կայացած հանդիպման ժամանակ։ Նա հավելել էր, որ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մեջ փոփոխություններ ակնկալելը, մասնավորապես՝ ակտիվ մասնակցությանը վերադառնալու ուղղությամբ, «այս պահին անիրատեսական է»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+