Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկում, որն ուղեկցվել է տպավորիչ պայթոյունով, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիային։
Նշվում է, որ այս անգամ Երկրի համար հետևանքներ չեն սպասվում. արտանետվող պլազման ազդեցություն չի ունենա: Այդուհանդերձ, եթե բռնկումները շարունակվեն, արևի բծերի այս խումբը երկու օրվա ընթացքում կմտնի մոլորակի ազդեցության գոտի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







