Գեղարքունիքի մարզի Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 5 անձ է տուժել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ վթարի մասին ահազանգն ստացվել է ժամը 13։15-ին։ Բախվել են Mercedes-Benz և GAZ մակնիշների ավտոմեքենաները։ Տուժածները հոսպիտալացվել են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







