Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:10

ՍԱՏՄ-ն սեփական նախաձեռնությամբ ստուգումներ է սկսել «Ջերմուկ Գրուպ»-ում

ՍԱՏՄ-ն սեփական նախաձեռնությամբ ստուգումներ է սկսել «Ջերմուկ Գրուպ»-ում

Սննդի անվտանգության տեսչական մարմինն ստուգումներ է սկսել «Ջերմուկ Գրուպում», Armenia Today-ին հայտնեց մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը: 

«ՍԱՏՄ-ն իր նախաձեռնությամբ վերահսկողություն է սկսել «Ջերմուկ Գրուպում»։ Իրացման ցանցից և արտադրությունից կվերցվեն նմուշներ ու կտարվեն լաբորատոր փորձաքննության»,- ասաց նա։

Հարությունյանը տեղեկացրեց, որ արդյունքներն կհրապարակվեն 5-7 օր անց։ Նա հավելեց, որ որևէ ծանուցում 1,1 մլն շշի վաճառքի կասեցման մասին հայկական կողմը ՌԴ կարգավորողից չի ստացել:

Ռուսական պետական «Չեստնիյ զնակ»  համակարգը ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ի հանձնարարությամբ կասեցրել էր «Ջերմուկ» հանքային ջրի մոտ 1,1 մլն շշի վաճառք։ Ապրիլի 28-ին նույն համակարգի միջոցով արգելվել էր «Ջերմուկի» 338 շիշ ապրանքի վաճառք, որի պատճառը, ըստ «Ռոսպոտրեբնադզոր»-ի, «պարտադիր պահանջների խախտումներն» էին։

Ռուսաստանում 2024 թվականին արդեն կասեցվել էր «Ջերմուկի» 2,5 մլն շշի վաճառք, երբ Հյուսիսային Օսիայի բնակիչը, ըստ նրա ընտանիքի ու քննիչների վարկածի, թունավորվել էր իր շշում հայտնված քացախաթթվից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+