Տուապսեի նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել ուկրաինական ԱԹՍ-ների բեկորների ընկնելուց հետո, հայտնել է Տուապսեի քաղաքային շրջանի ղեկավար Սերգեյ Բոյկոն։
Ըստ նրա՝ Տուապսեի և Շեպսինսկի գյուղական շրջանի ջրամատակարարումը դադարեցվել է գործարանի տարածքում գտնվող ջրհան կայանի էլեկտրամատակարարման խափանումից հետո։
Նա տեղեկացրել է, որ քաղաքի ջրամբարներում ջրի սահմանափակ պաշարների պատճառով մատակարարումը նախատեսվում է կարճ ժամանակով վերականգնել Մոսկվայի ժամանակով ժամը 18։00-19:00-ն, ինչը թույլ կտա բնակիչներին պաշարներ կուտակել կենցաղային կարիքների համար։
Օրվա վերջում իշխանությունները մտադիր են տուժած տարածքներում տեղադրել ջրի տարաներ՝ կենցաղային օգտագործման և եռացնելուց հետո խմելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







