Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:46

Երևանում ապրիլի 23-ին և 24-ին երթևեկությունը կսահմանափակվի

Երևանում ապրիլի 23-ին և 24-ին երթևեկությունը կսահմանափակվի

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա միջոցառումների շրջանակում Երևանում ապրիլի 23-ին և 24-ին կսահմանափակվեն մի շարք փողոցների երթևեկությունը և քաղաքացիների տեղաշարժը, հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։

Ըստ հաղորդագրության՝ աահմանափակումները նպատակ ունեն ապահովել հասարակական կարգի պահպանությունը, անվտանգությունը և պետական արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքը։

Մասնավորապես, ապրիլի 24-ին՝ ժամը 06։00-ից մինչև 24։00-ն, տրանսպորտային միջոցների համար երկկողմանի փակ կլինեն Հաղթանակի կամրջից Աթենքի փողոցով և Ծիծեռնակաբերդի խճուղով մինչև Քըրք Քըրքորյան (նախկին՝ Լենինգրադյան) փողոց ընկած հատվածը, ինչպես նաև Հրազդանի կիրճից դեպի «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհահատվածը։

Պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգության նկատառումներից ելնելով՝ նույն օրը՝ ժամը 07։00-ից մինչև 10։00-ն, ժամանակավորապես կսահմանափակվի նաև քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Հուշահամալիր այցելող քաղաքացիների մուտքը կկազմակերպվի գլխավոր ծառուղով՝ Քըրք Քըրքորյան փողոցի կողմից, իսկ ելքը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ, որտեղից բնակչության համար կգործի համայնքային տրանսպորտային միջոցներով անվճար փոխադրում։

Իրավապահները տեղեկացնում են, որ հիշատակի միջոցառումների ընթացքում արգելվելու է տեղաշարժը քաղաքացիների ընդհանուր հոսքին հակառակ ուղղությամբ, բացառությամբ՝ հաշմանդամություն ունեցող և նրանց ուղեկցող անձանց։

Սահմանափակումներ կկիրառվեն նաև ապրիլի 23-ին՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ժամը 18։00-ից մինչև 21։00-ն կսահմանափակվի երթևեկությունը Հանրապետության հրապարակ մտնող փողոցներում, իսկ ժամը 20։00-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակից Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, Բաղրամյան պողոտայով և Կիևյան փողոցով մինչև Հալաբյան ու Քըրք Քըրքորյան փողոցների խաչմերուկ տանող ճանապարհահատվածները։

Երևանի քաղաքապետարանից ավելի ուշ հայտնել են, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կապակցությամբ ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-22:00-ն, կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Նշվում է, որ ուղևորափոխադրումը կկատարվի հետևյալ երթուղիներով՝

Առաջին երթուղի՝ «Հրազդան» մարզադաշտ — Աթենքի փողոց — Հաղթանակի կամուրջ — Արգիշտիի — Իտալիայի — Խորենացու — Ագաթանգեղոսի փողոցներ — մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան:

Հետադարձը՝ Ագաթանգեղոսի — Գր. Լուսավորչի — Արգիշտիի փողոցներ — Հաղթանակի կամուրջ — Աթենքի փողոց — «Հրազդան» մարզադաշտ:

Երկրորդ երթուղի ՝ «Հրազդան» մարզադաշտ — Ծիծեռնակաբերդի խճուղի — Քըրք Քըրքորյան — Կիևյան փողոցներ — մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան: Հետադարձը՝ նույն ուղեգծով:

Նյութը թարմացվել է՝ 22․04․2026 I 19։58

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+