Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:27

Հորմուզի նեղուցով նախօրեին անցել է ընդամենը 16 նավ․ ԶԼՄ

Հորմուզի նեղուցով նախօրեին անցել է ընդամենը 16 նավ․ ԶԼՄ

Հորմուզի նեղուցով ապրիլի 20-ին անցել է ընդամենը 16 նավ, քանի որ նավապետերն ու նավատերերը շարունակում են զգույշ լինել անկայուն հրադադարի պայմաններում, հայտնել է CNN-ը։

MarineTraffic.com կայքի տվյալների համաձայն՝ նեղուց է մտել 9-ը նավ, այդ թվում՝ 2 իրանական դրոշի ներքո նավարկող, որոնցից մեկը` տանկեր։ Միևնույն ժամանակ, 7 նավ է դուրս եկել, այդ թվում՝ մեկ իրանական դրոշի ներքո բեռնատար նավ։

CNN-ը նշում է, որ չի կարող անկախ կերպով ստուգել MarineTraffic.com-ի նման կայքերում ներկայացված տվյալները, իսկ նավագնացության տվյալները միշտ չէ, որ լիարժեք պատկեր են տալիս նեղուցով նավարկող նավերի թվի մասին. որոշ նավեր կարող են անջատել իրենց տրանսպոնդերները, իսկ մյուսները կարող են ենթարկվել կեղծիքի՝ փոխելով իրենց ազդանշանները և թաքցնելով գտնվելու վայրը։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն ապրիլի 20-ին հայտարարել էր, որ ամերիկյան ուժերը «հրահանգել են 27 նավի վերադառնալ իրանական նավահանգիստ»՝ նախորդ շաբաթ Իրանի նավահանգիստների ԱՄՆ-ի կողմից շրջափակման սկսվելուց ի վեր։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններն Իսլամաբադում պետք է սկսվեն հաջորդ շաբաթ։ Նրա խոսքով՝ ամերիկյան պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորությամբ, կմեկնի Պակիստանի մայրաքաղաք։ Թրամփը նաև ասել էր, որ Հորմուզի նեղուցը չի բացվի մինչև Իրանի հետ համաձայնագրի ստորագրումը:


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+