Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 06:42

«Վերածննդի օրն է», «պատմական դաս» և «պետք է հիշել ու շարունակել ապրել». քաղաքացիները՝ Ապրիլի 24-ի մասին

«Վերածննդի օրն է», «պատմական դաս» և «պետք է հիշել ու շարունակել ապրել». քաղաքացիները՝ Ապրիլի 24-ի մասին

Այս տարի լրանում է Օսմանյան կայսրությունում 1915թ․ իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցը։

Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին հազարավոր մարդիկ են այցելում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին։

Միաժամանակ, 2018 թվականին Հայաստանում իշխանափոխությունից հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեման աստիճանաբար կորցնում է իր դիվանագիտական առաջնահերթությունը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2025 թվականի ապրիլին թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում վերջնականապես հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս Երևանի քաղաքական առաջնահերթությունը չէ։

Հասարակության շրջանում տարբեր մոտեցումներ են ուրվագծվում պատմական այս իրադարձության շուրջ։ Քաղաքացիների մի մասն առաջնային է համարում դրա միջազգային ճանաչմանն ու պահանջատիրությանն ուղղված պետական քաղաքականության շարունակականությունը, մի մասն էլ կարևորում է ապագային միտված ծրագրերը՝ չկենտրոնանալով հենց ցեղասպանության վրա, բայց և չմոռանալով այն։

Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ արդյոք նրանք ապրիլի 24-ն ընդունո՞ւմ են որպես հիշատակի օր, թե՞ այն պետք է լինի նաև ՀՀ արտաքին քաղաքականության առաջնային օրակարգում, ինչպես տարիներ շարունակ էր:

Հարցված քաղաքացիների մեծամասնությունը կարծում է, որ 1915-ի ողբերգությունն անհնար է մոռանալ, և Ցեղասպանության հարցը միշտ պետք է լինի մեր երկրի թե՛ արտաքին, թե՛ ներքին օրակարգերում։

«Ապրիլի 24-ը հիշատակի օր է, պետք է մեր քաղաքական օրակարգերից դուրս չգա։ Մեղադրում եմ այն մարդկանց, ովքեր դա ոչ թե Ցեղասպանություն, այլ անցողիկ բան են դիտարկում»,- ասել է քաղաքացիներից մեկը։

Որոշ քաղաքացիներ կարծում են, որ անցյալում կատարվածը չպետք է անդրադառնա ժամանակակից մարդու հոգեբանության վրա՝ այն համարելով վտանգավոր անհատի և պետության կայացման համար։

«Ցեղասպանությունը մեզ համար պիտի լինի պատմական դաս, որով պետք է ամրացնենք մեր պետության սյուները։ Պետք է հիշել մեր անցյալը, հակառակ դեպքում՝ հավանական է, որ այն կրկնվի»,- այսպես է ասել մեկ այլ քաղաքացի։

Հարցմանը մասնակցած քաղաքացիներից շատերն Ապրիլի 24-ը համարում են սգո, հիշատակի կամ ողբերգության օր և այն որևէ կերպ քաղաքականության հետ չեն կապում։ Մի մասն էլ կարծում է, որ անկախ ամեն ինչից՝ կյանքը շարունակվում է։

«Հիշել պետք է, բայց պետք չէ կառչել անցյալից, առաջ պետք է շարժվել»,- նշել է հարցման մեկ այլ մասնակից:

Որոշ քաղաքացիներ էլ կարծում են, որ ապրիլի 24-ն ինչ-որ առումով հայերի համար վերածնունդ է դարձել։

«Ապրիլի 24-ը բոլոր հայերի ծննդյան օրն է, այդ նահատակների շնորհիվ ենք այսօր ապրում․ մոռանալ պետք չէ»,- նկատել է սփյուռքահայ քաղաքացին։

Շատ քաղաքացիներ էլ ցավում են, որ վերջին տարիներին Ցեղասպանության թեման դուրս է մղվել արտաքին քաղաքականության առաջնահերթություններից։

«Արցախի կորստից հետո քաղաքական օրակարգն ամբողջության փոխվել է, և ցավում եմ, որ Ցեղասպանության օրակարգն այսօր մի կողմ է դրված»,— ասել է հարցման մասնակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+