Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:43

Ինչպես Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողանն Իսրայելին սպառնացել է ռազմական միջամտությամբ

Ինչպես Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողանն Իսրայելին սպառնացել է ռազմական միջամտությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելին մեղադրել է Պաղեստինում և Լիբանանում վայրագություններ իրականացնելու մեջ և սպառնացել հնարավոր ռազմական միջամտությամբ՝ վկայակոչելով Լեռնային Ղարաբաղում և Լիբիայում Թուրքիայի նախկին գործողությունները, փոխանցում է Jerusalem Post-ը։

Ստամբուլում Ասիական քաղաքական կուսակցությունների համաժողովում ելույթ ունենալով՝ Էրդողանը մեղադրել է Իսրայելին Պաղեստինի և Լիբանանի դեմ վայրագությունների մեջ։ Նա հիշեցրել է, որ քաղաքացիական թիրախների վրա հարձակումները 1,2 միլիոն լիբանանցիների ստիպել են լքել իրենց տները՝ չնայած շարունակվող հրադադարին։

«Մենք պետք է ուժեղ լինենք, որպեսզի թույլ չտանք Իսրայելին նման բան անել Պաղեստինի հետ։ Ինչպես մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, նույնը կանենք նաև նրանց հետ։ Չկա ոչինչ, որ մեզ կխանգարի դա անել»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Իսրայելի ժառանգության նախարար Ամիխայ Էլիյահուն խստորեն դատապարտել է Էրդողանի հայտարարությունները՝ նրան մեղադրելով կեղծավորության մեջ։ Նախարարը հիշեցրել է Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի գրավումը, քրդերի նկատմամբ վերաբերմունքը և Հայոց ցեղասպանությունը։

Իսրայելցի պաշտոնյան կոչ է արել երկրի կառավարությանը վերջնականապես խզել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ։

Թուրքիան նշանակալի դեր էր խաղացել 2020 թվականի աշնանն Արցախում տեղի ունեցած 44-օրյա պատերազմում՝ Ադրբեջանին տրամադրելով համապարփակ ռազմական, քաղաքական և տեղեկատվական աջակցություն։ Հակամարտության առաջին իսկ օրերից Անկարան հրապարակավ հայտարարել էր Բաքվի հետ իր լիակատար համերաշխության մասին, իսկ Էրդողանը հետևողականորեն ընդգծել էր իր պատրաստակամությունը՝ աջակցելու Ադրբեջանին «բոլոր անհրաժեշտ միջոցներով»։

Անկարան Բաքվին ռազմական օգնություն էր ցուցաբերել, որոնց թվում էին՝ զենք և անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես՝ «Բայրաքթար» գրոհային անօդաչու թռչող սարքեր։ Ավելին, հաղորդվել էր գործողությունների պլանավորման և համակարգման մեջ ներգրավված թուրք ռազմական մասնագետների և խորհրդատուների մասնակցության մասին։

Սիրիայից Ադրբեջան վարձկանների տեղակայման մասին հաղորդագրությունները հատուկ ուշադրություն էին գրավել միջազգային օրակարգում: Այս մասին հայտնել էին մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, այդ թվում՝ Մարդու իրավունքների սիրիական դիտարանը, ինչպես նաև մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Անկարան և Բաքուն հերքել էին նման մեղադրանքները։

Կարդացեք նաև՝ 
Չորս տարի առաջ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը
«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+