Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:45

Հայաստանը չի պլանավորում դուրս գալ ԱՊՀ-ից. Լեբեդև

Հայաստանը չի պլանավորում դուրս գալ ԱՊՀ-ից. Լեբեդև

Հայաստանը չի պլանավորում կրճատել փոխգործակցությունն Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) հետ կամ դուրս գալ կազմակերպության կազմից, Известия պարբերականին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Հայաստանի և ԱՊՀ-ի համագործակցության կրճատում չի նախատեսվում։ Երևանը շատ ուղղություններով հետաքրքրված է ԱՊՀ-ի հետ շփումներով. խոսքը վերաբերում է թե՛ տնտեսական ոլորտին, թե՛, իհարկե, քաղաքական ու հումանիտար բնագավառներին»,- նշել է Լեբեդևը։

ԱՊՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ի տարբերություն ԱՊՀ հարթակի՝ ռազմաքաղաքական ոլորտում և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ հարաբերություններում հայկական կողմն ունի որոշակի «տարակուսանքներ և բարդություններ»։

«Մնացած առումներով, ինչ վերաբերում է ԱՊՀ-ին, այստեղ հարցեր չկան»,- հավելել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ի ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ ՀԱՊԿ-ի թեման քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապրիլի 1-ին կայացած հանդիպման ժամանակ։ Նա հավելել էր, որ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մեջ փոփոխություններ ակնկալելը, մասնավորապես՝ ակտիվ մասնակցությանը վերադառնալու ուղղությամբ, «այս պահին անիրատեսական է»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+