Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+10°
  • Կապան+11°
  • Սևան+5°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:50

Ինչպե՞ս ստանալ Մերձավոր Արևելքից վերադարձի փոխհատուցում. կառավարությունը մանրամասնել է ընթացակարգը

Ինչպե՞ս ստանալ Մերձավոր Արևելքից վերադարձի փոխհատուցում. կառավարությունը մանրամասնել է ընթացակարգը

Հայաստանի կառավարությունը մանրամասնել է Մերձավոր Արևելքում ստեղծված ռազմական իրավիճակով պայմանավորված ՀՀ վերադարձի համար տոմս ձեռք բերած քաղաքացիներին տրամադրվող մինչև 250 000 դրամի փոխհատուցում ստանալու կարգը։

Մարտի 7-ին հայտարարվել էր օգնության տրամադրման մտադրության մասին, իսկ ապրիլի 9-ի կառավարության որոշմամբ սահմանվել են փոխհատուցման չափերն ու գումարն ստանալու դիմելու ձևը։

Ըստ որոշման՝ յուրաքանչյուր դիմողի համար սահմանվել է առավելագույնը 250 000 դրամի փոխհատուցում։

Այն դեպքերում, երբ նոր ավիատոմսի արժեքը ցածր է այդ շեմից, պետությունը կվճարի փաստացի ծախսված գումարը, իսկ եթե ավիաընկերությունն արդեն մասնակի փոխհատուցել է տոմսի արժեքը, բյուջեից կվճարվի միայն սահմանված շեմի և ստացած գումարի տարբերությունը։

Գումարն ստանալու համար քաղաքացիները պետք է էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (e-request.am) միջոցով հայտ ներկայացնեն Արտաքին գործերի նախարարություն։

Հաստատված հայտերը եռօրյա ժամկետում կփոխանցվեն Ֆինանսների նախարարություն, ևս հինգ աշխատանքային օրվա ընթացքում գումարը կփոխանցվի քաղաքացու հաշվեհամարին։

Մարտի 19-ի տվյալներով՝ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ կապ է հաստատել ավելի քան 1000 քաղաքացի։

Մերձավոր Արևելքի տարբեր երկրներ զբոսաշրջության նպատակով մեկնածները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներն այնտեղ էին մնացել փետրվարի 28-ից՝ Իրանի դեմ Իսրայելի, ԱՄՆ-ի հարձակման, այնուհետ Իրանի պատասխան հարվածների պատճառով նաև ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ենթակառուցվածների ուղղությամբ։ Հակամարտության հետևանքով Մերձավոր Արևելքի մի շարք երկրների օդային տարածքներ էին փակվել։

Ռազմական գործողությունների մեկնարկից հետո մարտի 5-ին առաջին անգամ Դուբայ-Երևան չվերթ էր իրականացել։

Կարդացեք նաև՝

Միրզոյանը բացատրել է Մերձավոր Արևելքից քաղաքացիների տարհանման ընթացակարգը և մեկնաբանել տոմսերի բարձր գինը

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+