Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:42

Orion տիեզերանավն ավարտել է թռիչքը Լուսնի շուրջ

Orion տիեզերանավն ավարտել է թռիչքը Լուսնի շուրջ

Ամերիկյան Orion տիեզերանավը՝ չորս աստղագնացով, «Արտեմիս II» առաքելության շրջանակում ավարտել է Լուսնի շուրջ պտույտը և այժմ վերադառնում է Երկիր, հայտնել է NASA-ն։

«Այն գտնվում է թռիչքի ավարտական փուլում»,- նշվում է հաղորդագրությունում։

Գրեթե յոթժամյա պտույտի ընթացքում տիեզերանավն իրականացրել է գիտական ուսումնասիրություններ և լուսանկարել Լուսնի մակերևույթի ավելի քան երեք տասնյակ օբյեկտ։ Առավելագույն մոտեցման պահին սարքը գտնվել է Լուսնի մակերևույթից 6550 կմ հեռավորության վրա։

Նշվում է, որ աստղագնացները շուրջ հինգ ժամ դիտարկել են արևով լուսավորված Լուսնի մակերևույթը։ Նրանք առաջին անգամ ուսումնասիրել են նաև դրա հակառակ կողմը՝ ավելի բարձր և լայն դիտակետից, քան «Ապոլոն» ծրագրի նախորդ ամերիկյան առաքելությունները։

Աստղագնացներն ականատես են եղել Լուսնի մակերևույթին մետեորիտների անկմանը, ինչպես նաև դիտարկել են խավարումը՝ յուրահատուկ դիտակետից, երբ Արևը ծածկվել է Լուսնի հետևում՝ տեսնելով դրա պսակը։

Թռիչքի ընթացքում փաստագրվել են բոլոր օբյեկտները՝ ներառյալ խառնարանների, լանջերի և կառուցվածքների չափերը, ձևերը և նույնիսկ գույները։

NASA-ի տվյալներով՝ Orion-ը, որի անձնակազմում են NASA-ի աստղագնացներ Ռեյդ Ուայզմանը, Վիկտոր Գլովերը և Քրիստինա Կոխը, ինչպես նաև Կանադական տիեզերական գործակալության (CSA) աստղագնաց Ջերեմի Հանսենը, ապրիլի 10-ին կվերադառնա Երկիր՝ վայրէջք կատարելով Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում։

Orion տիեզերանավն արձակվել էր ծանր դասի SLS հրթիռակիրով Ֆլորիդայի Քեյփ Կանավերալ տիեզերակայանից ապրիլի 1-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+