Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:28

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Կիրիենկոյի հետ հանդիպելու փորձերը մերժվել են. ԶԼՄ

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Կիրիենկոյի հետ հանդիպելու փորձերը մերժվել են. ԶԼՄ

Իշխող քաղաքական թիմի մի քանի ներկայացուցիչ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձել են կապ հաստատել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի հետ, սակայն մերժում են ստացել, գրել է «Հրապարակ» օրաթերթը` հղում անելով սեփական աղբյուրներին։

Ըստ պարբերականի՝ փետրվարին Մոսկվա այցելության ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է փորձել հանդիպել Կիրիենկոյի հետ և մերժում է ստացել։

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն է փորձել կազմակերպել կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Կիրիենկոյի հանդիպումը, որը նույնպես չի կայացել։

Թերթի փոխանցմամբ՝ Կրեմլում դեռ շաբաթներ առաջ են վերջնական որոշման հանգել, որ Փաշինյանի գլխավորած կառավարության հետ չի ստացվում բարիդրացիական հարաբերություններ կառուցել։ Ըստ հրապարակման՝ Ռուսաստանի բոլոր առանցքային կառույցների ղեկավարներին ներքին հրահանգ է տրվել աջակցել այն քաղաքական ուժերին, որոնք ունեն հայ-ռուսական հարաբերությունների վերականգնման հստակ ծրագիր։

Փաշինյանն ապրիլի 2-ին հայտարարել էր, որ Ռուսաստան կատարած իր այցը «հաջողված էր» և հայտնել մի շարք ոլորտներում կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մատնանշել էր հայկական իշխանությունների հայտարարությունների և ռուսական ընկերությունների նկատմամբ փաստացի գործողությունների միջև առկա անհամապատասխանությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+