Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 18:10
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

«Զառանցանք ու սադրանք է»․ Շահրամանյանը՝ արցախցիներին «փախած» անվանելու մասին

«Զառանցանք ու սադրանք է»․ Շահրամանյանը՝ արցախցիներին «փախած» անվանելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արցախցիներին Արցախից «փախչելու» մեջ մեղադրելու խոսքերն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը «զառանցանք» է անվանել։ Այդ մասին նա լրագրողներին ասել է «Եռաբլուր» պանթեոնում, ուր եկել էր հարգանքի տուրք մատուցելու 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին։

Շահրամանյանը հասարակությանը կոչ է արել «չտրվել այդպիսի սադրանքների», ինչպիսին իշխանության խոսույթն է արցախցիների մասին։

«Նման խոսույթները ունեն մեկ նպատակ՝ պառակտել և սերմանել մեր հասարակության մեջ անհանդուրժողականություն միմյանց նկատմամբ, ինչը գլոբալ մեծ ծրագրի մի մասն է»,- նշել է նա։

Արցախի նախագահը ՀՀ իշխանություններին հիշեցրել է, որ 2020 թվականին իրենք էին քաղաքական և դիվանագիտական առաջնագծում:

«Հենց իրենց գործողությունների հետևանքով է, որ այսօր արցախցիները հայտնվել են այս իրավիճակում, հայ ժողովուրդը կորցրել է Արցախը, իսկ Հայաստանի տարածքների մի մասը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այսօր Ադրբեջանը ներկայացնում է պահանջներ, որոնք Հայաստանի իշխանություններն ստիպված են կատարել»,- հավելել է Շահրամանյանը։

Նա նաև արձագանքել է այն մեղադրանքներին, թե Արցախ վերադարձի մասին խոսելը նշանակում է պատերազմ։ Այդ համատեքստում նախագահն ընդգծել է, որ Հայաստանի անվտանգությունն իրենց համար առաջնահերթություն է։

«Մենք հասկանում ենք իրավիճակը և փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի չվնասենք Հայաստանի անվտանգությանը և չդառնանք նոր ռազմական գործողությունների պատճառ։ Միևնույն ժամանակ՝ բարձրաձայնում ենք միջազգային իրավունքով նախատեսված մեր իրավունքները և փորձում տարբեր հարթակներում պահել վերադարձի հարցն օրակարգում»,- շեշտել է նա։

Շահրամանյանը նաև անդրադարձել է 2023-ին Արցախում իշխանությունը զավթելու մեղադրանքներին՝ առաջին անգամ բացելով փակագծեր։ Նա հայտարարել է, որ 2023-ին՝ Արցախի շրջափակման ամիսներին, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ բարձրաձայնել է հրաժարական տալու մտադրության մասին՝ հիմնավորելով դա իր նկատմամբ վստահության կորստով և ռեսուրսների բացակայությամբ։

«Այդ ընթացքում քննարկվել են տարբեր թեկնածուներ, և գործընթացը տեղի է ունեցել ներքին քաղաքական համաձայնությունների շրջանակում՝ առանց արտաքին ճնշումների։ Այսօր հնչող պնդումները, թե տեղի է ունեցել իշխանության զավթում, իրականությանը չեն համապատասխանում։ Օրինակ՝ Դավիթ Իշխանյանի նշանակումն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում տեղի է ունեցել Հարությունյանի ներկայացմամբ և առաջարկով»,- հայտարարել է նա։

Շահրամանյանը նաև նշել է, որ 2023-ին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների ժամանակ Հայաստանի և Արցախի իշխանությունները կապի մեջ էին։

«Անձամբ խոսել եմ Փաշինյանի հետ, և նա նշել է, որ հաջորդ օրը կհայտարարի, որ Հայաստանն այնտեղ զինված ուժեր չունի, ինչը և տեղի ունեցավ։ Մենք փորձել ենք մեր բոլոր քայլերը համաձայնեցնել և անել այնպես, որ ռազմական գործողությունները չտեղափոխվեն ՀՀ տարածք, քանի որ այդ վտանգն իրական էր հատկապես Վարդենիսի և Սյունիքի ուղղություններով»,- ասել է նա։

Մարտի 22-ին Երևանի մետրոպոլիտենում վիճաբանություն էր տեղի ունեցել Փաշինյանի և արցախցի Արմինե Մոսիյանի միջև, երբ Փաշինյանն առաջարկել էր ՀՀ դրոշով պատկեր նվիրել կնոջ երեխային։ Փոխադարձ արձագանքներից հետո Փաշինյանը բարձր ձայնով և «մատ թափ տալով» էր պատասխանել կնոջը՝ արցախցիներին անվանելով «փախածներ»։ Նույն խոսույթը Փաշինյանն օգտագործել էր նաև ճեպազրույցում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+