Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:43

Ռուսաստանը պատրաստ է ՀՀ-ի հետ համագործակցել հիբրիդային սպառնալիքների հարցերով. Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է ՀՀ-ի հետ համագործակցել հիբրիդային սպառնալիքների հարցերով. Զախարովա

Մոսկվան պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել կիբեռսպառնալիքների և հիբրիդային մարտահրավերների դեմ պայքարի հարցերում, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ունի լայն գործիքակազմ՝ սկսած միջազգային-իրավական նախաձեռնություններից, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության հարթակում, մինչև կիբեռանվտանգության ոլորտում առկա ծրագրեր: Զախարովան նշել է, որ հայ գործընկերների կողմից համապատասխան հարցման առկայության դեպքում Ռուսաստանը պատրաստ է կիսվել իր փորձով:

Միաժամանակ՝ նա ընդգծել է, որ այս ոլորտում համագործակցությունը հնարավոր է միայն հայկական կողմի շահագրգռվածության առկայության պայմաններում:

«Սա երկկողմանի շարժման ճանապարհ է: Եթե կա շահագրգռվածություն և կարիք, Ռուսաստանը պատրաստ է արձագանքել»,- ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ համագործակցությունը հնարավոր է ինչպես արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով, այնպես էլ ոլորտային մասնագետների ներգրավմամբ: Զախարովայի խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ում գործում է միջազգային տեղեկատվական անվտանգության դեպարտամենտ, ինչպես նաև ներգրավված են կիբեռսպառնալիքների հակազդման համար պատասխանատու այլ գերատեսչություններ:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 23-ին ԱԺ-ում հայտարարել էր, որ «հիբրիդային սպառնալիքները» կոնկրետ թելերով տանում են մի երկիր, և դա վերաբերում է տարբեր տրամաչափի գործիչներին և փորձագետներին։ Նա հայտարարել էր, որ ՌԴ-ն նման փորձ եթե ունի, ապա Հայաստանը պատրաստ է այն ուսումնասիրել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+