Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:23

Դիմադրության հերոս Միսաք Մանուշյան. փախստականից դեպի Ֆրանսիայի խորհրդանիշ

Դիմադրության հերոս Միսաք Մանուշյան. փախստականից դեպի Ֆրանսիայի խորհրդանիշ

Հայազգի բանաստեղծ Միսաք Մանուշյանը դարձել է ֆրանսիական Դիմադրության խորհրդանիշներից մեկը՝ իր կենսագրության մեջ միավորելով ցեղասպանության ողբերգությունը, արտագաղթը և նացիզմի դեմ պայքարը։

««Ավելի լավ բանաստեղծ, քան Մանուշյանը՝ ազգությամբ հայ, Դիմադրությունում չի եղել»,- գրել է բրիտանացի գրող Էդվարդ Ռեզերֆորդն իր «Փարիզ» գրքում:

Մանուշյանը ծնվել է 1906 թվականին Օսմանյան կայսրությունում, մանկության տարիներին վերապրել է Հայոց ցեղասպանությունը և կորցրել ծնողներին։

1925 թվականին նա արտագաղթել է Ֆրանսիա՝ սկզբում Մարսել, ապա Փարիզ, որտեղ ձևավորվել է որպես բանաստեղծ և ակտիվ մասնակցել հայկական սփյուռքի մշակութային կյանքին։

1934 թվականին նա անդամակցել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությանը, իսկ գերմանական օկուպացիայի տարիներին գլխավորել է Փարիզի FTP-MOI («Ազատ հրաձիգներ և պարտիզաններ-ներգաղթյալ աշխատավորներ») խումբը։

Դրա կազմում ընդգրկված էին տարբեր ազգությունների ներկայացուցիչներ՝ հայեր, հրեաներ, լեհեր, իտալացիներ, որոնք միավորվել էին նացիստական ռեժիմի դեմ պայքարում։

Մանուշյանի ղեկավարությամբ խումբն իրականացրել է շուրջ երեք տասնյակ գործողություն՝ ներառյալ դիվերսիաներ և հարձակումներ գերմանական ենթակառուցվածքների դեմ։

1943 թվականի նոյեմբերին նրան ձերբակալել են Վիշիի ռեժիմի ուժերը և փոխանցել գեստապոյին։ 1944 թվականի փետրվարի 21-ին Մանուշյանին և նրա խմբի 21 անդամի գնդակահարել էին Մոն-Վալերյան ամրոցում։

Երկար ժամանակ նրա կերպարը նշանակալի էր հիմնականում ձախ քաղաքական շրջանակների համար, սակայն XXI դարում Մանուշյանը դարձել է Ֆրանսիայի համազգային հիշողության մաս։

2023 թվականին երկրի նախագահ Էմանուել Մակրոնը որոշում էր ընդունել նրա վերահուղարկավորման մասին։

Արարողությունը տեղի էր ունեցել 2024 թվականի փետրվարի 21-ին՝ գնդակահարության 80-րդ տարելիցին։ Նրա հետ վերահուղարկավորվել էր նաև կինը՝ Մելինեն։

Այսօր Մանուշյանը դիտարկվում է ոչ միայն որպես Դիմադրության հերոս, այլև որպես ներգաղթյալների համար բաց Ֆրանսիայի խորհրդանիշ։

Նրա անունով կոչվել են կրթական հաստատություններ, իսկ նրա պատմությունը ներառվել է դպրոցական ծրագրերում՝ դառնալով պետական հիշողության քաղաքականության և ժամանակակից ֆրանսիական ինքնության շուրջ քննարկումների մաս։

Մանուշյանի կերպարի ընկալման մեջ առանձնահատուկ տեղ ունի նրա կնոջ և համախոհի՝ Մելինե Մանուկյանի հուշագրությունը՝ «Միսաք Մանուշյանը ականատեսի աչքերով»։

Սա խորապես անձնական վկայություն է, որտեղ նա մանրամասն ներկայացնում է ինչպես նրանց համատեղ կյանքը, այնպես էլ մասնակցությունը Դիմադրության շարժմանը։ Գրքում ներկայացված են փաստաթղթեր և նամակներ, որոնք հնարավորություն են տալիս տեսնել Մանուշյանին ոչ միայն որպես ընդհատակյա շարժման հրամանատար, այլև որպես բանաստեղծ, որը երազում էր արվեստի և երաժշտության հետ կապված կյանքի մասին։

Մանուկյանը նաև բացահայտում է ֆրանսիական ընդհատակյա պայքարի ներսում «հայկական դիմադրության» ներքին տրամաբանությունն ու առանձնահատկությունները՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը վերապրած և Ֆրանսիայում ապաստան գտած հայ մտավորականների սերնդի ճակատագրերը, որոնք ներգրավվել էին նացիզմի դեմ պայքարում։

2024 թվականի հոկտեմբերին Շատնե-Մալաբրի քաղաքում ավագ դպրոցներից մեկն ստացել էր Մանուշյանների անունը, իսկ 2025 թվականի մայիսին հայտարարվել էր Մարսելում նրանց անունով դպրոցների բացման մասին։

Նախատեսվում է նաև Մանուշյանի կիսանդրու տեղադրում Երևանում։

Կարդացեք նաև
Հայերի ներդրումը նացիզմի դեմ պատերազմում տարած հաղթանակի գործում
 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+