ԱՄՆ ռազմաօդային ուժերի E-3 Sentry վաղ նախազգուշացման և կառավարման ինքնաթիռը վնասվել է Սաուդյան Արաբիայում գտնվող «Արքայազն Սուլթան» ավիաբազայի վրա Իրանի կողմից հասցված հարվածի հետևանքով, հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Լրատվամիջոցի տվյալներով՝ մարտի 27-ին բազան հարված էր ստացել իրանական հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից, որի հետևանքով վիրավորվել էր 12 ամերիկացի զինծառայող, վնասվել մի քանի ամերիկյան տանկ։
Իրանական IRNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ավիաբազան հարձակման էր ենթարկվել առնվազն 6 բալիստիկ հրթիռով և 29 անօդաչու թռչող սարքով։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի և վիրավորների թիվն աճում է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







