Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:24

ՀՀ-ն դեսպանություն է բացել Օմանում

ՀՀ-ն դեսպանություն է բացել Օմանում

Օմանի մայրաքաղաք Մասկատում մարտի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը, հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:

Դիվանագիտական ներկայացուցչության շենքի առջև պաշտոնապես բարձրացվել է ՀՀ պետական դրոշը:

Արարողությանը մասնակցել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Օմանի ԱԳ նախարար Համուդ Ալ-Բուսաիդին: Միրզոյանը նշել է, որ Մասկատում մշտական դեսպանատուն բացելու որոշումն արտացոլում է Հայաստանի և Օմանի միջև ձևավորված արդյունավետ և բովանդակալից համագործակցության մակարդակը:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ դիվանագիտական ներկայացուցչության բացումը ոչ միայն խորհրդանշական, այլև գործնական նշանակություն ունի:

Հայաստանի և Օմանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992 թվականի հուլիսի 7-ին: 2024 թվականին երկու երկրների միջև արտահանման ծավալը կազմել էր 5,5 միլիոն դոլար, իսկ ներմուծումը՝ 556 000 դոլար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+