ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ Շոն Կլենսին Բրյուսելում քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Նրանք անդրադարձել են նաև են ԵՄ-ՀՀ միջև անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցության շրջանակում ռազմական կրթությանը, վարժանքներին, առաքելություններին ներգրավմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է նաև ԵՄ պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ, քննարկել պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորություններին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Պաշտպանության նախարարը մարտի 12-ին պաշտպանության ոլորտում Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցերն էր քննարկել Բելգիայի պաշտպանության և արտաքին առևտրի նախարար Թեո Ֆրանկենի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







