Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերընտրությունը կարող է հանգեցնել մարզերում արտագաղթի նոր ալիքի, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով բնակչության շրջանում առկա մտահոգություններին։
Պարբերականի տեղեկություններով՝ Տավուշի մարզի Բերդ համայնքում արդեն իսկ արձանագրվում է միգրացիոն հոսքերի ակտիվացում, որոնք հիմնականում ուղղված են դեպի Ռուսաստան:
Ըստ հրապարակման՝ էական փոփոխություն է նկատվում նաև արտագաղթողների սոցիալական կազմում։ Եթե նախկինում երկիրը լքում էին հիմնականում անապահով խավի ներկայացուցիչները, ապա ներկայում միգրացիոն տրամադրություններ են նկատվում նաև ֆինանսապես կայացած քաղաքացիների շրջանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







