Այն իրանցիները, որոնք փողոցներում բողոքի ցույցեր կանցկացնեն իշխանության դեմ՝ «թշնամու հրամանով», կվերաբերվենք որպես «թշնամի», հայտարարել է Իրանի ոստիկանապետ Ահմադռեզա Ռադանը, փոխանցել է BBC-ն։
«Եթե ինչ-որ մեկը գալիս է թշնամու հրամանով, մենք նրանց չենք համարում ցուցարար կամ նմանատիպ մի բան. մենք նրանց վերաբերվում ենք այնպես, ինչպես կվերաբերվեինք թշնամուն, և նրանց հետ կվարվենք այնպես, ինչպես թշնամու հետ»,- ասել է Ռադանը պետական հեռուստատեսությամբ։
Նա նշել է, որ բոլոր ուժերը մատները ձգանի վրա պատրաստ են պաշտպանելու։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մարտի 8-ին ուղերձ էր հղել Իրանի ժողովրդին՝ կոչ անելով նրանց դեմ դուրս գալ իշխանությանը։ Իսրայելցի պաշտոնյաները, այդ թվում՝ Նեթանյահուն, հրապարակավ հայտարարել էին, որ հույս ունեն, թե շարունակվող հակամարտությունը կարող է հանգեցնել Իրանում ռեժիմի փոփոխության։
Իրանում 2025 թվականի դեկտեմբերի վերջին սկսվել էր իշխանության դեմ ուղղված համազգային բողոքի ալիք, որը հանգեցրել էր Իսլամական Հանրապետության պատմության մեջ ամենամահաբեր ճնշմանը։
ԱՄՆ-ում գործող Մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալությունը հայտարարել էր, որ հաստատել է այդ ալիքի ընթացքում առնվազն 7000 մարդու սպանություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







