Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 294 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությունը։
Լիբանանում հրթիռակոծության էր ենթարկվել նաև ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի շտաբ-բնակարանը։
Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախի հարվածելով: Միմյանց դեմ հարվածները շարունակվում են արդեն 8 օր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







