Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:38

Հյուսիս-հարավի կառուցման համար Սյունիքում մի շարք տարածքներ ճանաչվել են հանրության գերակա շահ

Հյուսիս-հարավի կառուցման համար Սյունիքում մի շարք տարածքներ ճանաչվել են հանրության գերակա շահ

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման համար մի շարք տարածքներ ճանաչվել են հանրության գերակա շահ։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության մարտի 5-ի նիստում։

Ծրագրի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին և ներկայումս ընթացքի մեջ են: Շինարարության ընթացքում տեղանքի փաստացի պայմանների, գրունտների տեսակների, ոռոգման համակարգերի տեղափոխման անհրաժեշտությամբ պայմանավորված կատարվել են նախագծային փոփոխություններ:

Արդյունքում՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Տաշտուն, Լիճք և Մեղրի բնակավայրերում գտնվող 88 հողամասեր ներառվել են ճանապարհի օտարման գոտու համար նախատեսված հատվածներում: Նախագծի հիմնավորմամբ՝ առանց այդ տարածքերի հնարավոր չէ ապահովել շինարարական աշխատանքների իրականացումը:

Նախագծի ընդունման դեպքում հնարավոր կդառնա օրենքով սահմանված կարգով իրականացնել հողամասերի օտարման գործընթացը և տարածքները հանձնել շինարարին։

Նախագիծը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում: Ծախսերը կկատարվեն Հյուսիս-հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի հողերի օտարման համար նախատեսված ֆինանսական միջոցներից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+