Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:57

Ավստրալիայում սպանվել է 85-ամյա հայ տղամարդ. ոստիկանությունը ձերբակալել է երկու կասկածյալի

Ավստրալիայում սպանվել է 85-ամյա հայ տղամարդ. ոստիկանությունը ձերբակալել է երկու կասկածյալի

Ավստրալիայում սպանվել է Սիդնեյի 85-ամյա բնակիչ, հայազգի Քրիս Բաղսարյանը, հայտնում է ABC News-ը։

Ոստիկանությունը չի հայտնել նրա մահվան հանգամանքները։ Նրա առևանգման և սպանության համար մեղադրանք է առաջադրվել երկու տղամարդու։ Բաղսարյանն առևանգվել է Սիդնեյի Նորթ Ռայդ շրջանում գտնվող իր տնից փետրվարի 13-ի վաղ առավոտյան։

Հետաքննիչները կարծում են, որ զոհին, հավանաբար, շփոթել են ուրիշի հետ։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են երեք տղամարդ առավոտյան ժամը 5:00-ի սահմաններում թոշակառուին ստիպում նստել ամենագնաց մեքենան։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ նրա ընտանիքին ուղարկվել է տեսանյութ, որտեղ ծեծում են առևանգվածին ու փրկագին պահանջում։

Հետաքննության շրջանակներում խուզարկություններ են անցկացվել Սիդնեյի մի քանի շրջանում։ Խուզարկությունների 11-րդ օրը մարդու մարմնի մնացորդներ են հայտնաբերվել Փիթ Թաունի գոլֆի ակումբի մոտ, որոնք պատկանում են Բաղսարյանին։ Չորեքշաբթի առավոտյան քննիչները մի շարք խուզարկություններ են անցկացրել Քենթերսթում, Քասլ Հիլում և Լեյք Մակքուորիում։ Առգրավվել են տրանսպորտային միջոցներ, էլեկտրոնիկա և հագուստ:

Ձերբակալվել է 29 և 24 տարեկան երկու տղամարդ: Նրանց մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից փրկագնի դիմաց կատարված սպանության և առևանգման համար, որը կատարվել է մարմնական վնասվածքներ պատճառելով: Կասկածյալներին մերժել են գրավի դիմաց ազատ արձակել, և նրանք կներկայացվեն Բլեքթաունի թագավորական դատարան:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+