Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:37

«Իշխանությունը ոչինչ չի անում», «շատ ենք ափսոսում», «կբանակցեն». քաղաքացիները՝ գերիներին ազատելու մասին

«Իշխանությունը ոչինչ չի անում», «շատ ենք ափսոսում», «կբանակցեն». քաղաքացիները՝ գերիներին ազատելու մասին

Ադրբեջանում 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներն ու մյուս գերիները: Վերջինը հրապարակվեց Արրցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավճիռը:

Նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման, որից 10 տարին նախկին պետնախարարը պիտի անցկացնի ադրբեջանական խիստ ռեժիմի բանտում:

Վարդանյանի ընտանիքը, միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը կեղծ են որակել այս մեղադրանքներն ու շեշտել, որ սա արդարադատության ծաղր է հիշեցնում:

Armenia Today-ի նկարահանող խումբը հարցում է անցկացրել՝ քաղաքացիներից հետաքրքրվելով, թե հնարավոր համարո՞ւմ են, որ ՀՀ իշխանությունները բանակցեն ու ազատեն նրան և մյուս գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական առաջնորդներին։

Անցորդների մի մասը պատասխանել է, որ իրենց կարծիքով՝ ՀՀ իշխանությունը չի բանակցել և չի բանակցում գերիներին, հատկապես՝ Արցախի ղեկավարներին վերադարձնելու համար։

«Չեմ կարծում, իրենց վարած քաղաքականությունը դնում եմ ուրիշ կոնսեպցիայի մեջ։ Ժամանակավոր խաղաղություն հնարավոր է, բայց ստաբիլ խաղաղության համար պետք է հզոր բանակ ունենալ, հզոր տնտեսություն ունենաս։ Առանց դրա բարդ է լինելու»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ, Վարդանյանի մասին խոսելով, ափսոսանքով ասել է. «Շատ եմ ցավում, մեջներից լավ մարդն ինքն է։ Թող ՀՀ իշխանությունները մինչև հիմա մի բան անեին, ինչի՞ չէին անում, թող ակնարկեին, զգայինք՝ կողքներս կանգնած են»։

Հարցման մասնակիցներից մի քանիսն էլ վստահ են, որ ՀՀ իշխանությունը բանակցություններ վարում է գերիներին ազատելու և վերադարձնելու համար։

«Իհարկե, բանակցում են։ Ես հավատում եմ»,- ասել է մեկ ուրիշ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+