Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:03

ՄԻԵԴ-ը Տոնոյանի կալանքի իրավաչափության գործով ՀՀ-ին առաջարկել է հաշտություն

ՄԻԵԴ-ը Տոնոյանի կալանքի իրավաչափության գործով ՀՀ-ին առաջարկել է հաշտություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանին և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական կողմին առաջարկել է հաշտության համաձայնություն կնքել նրա կալանքի իրավաչափությանը և տևողության հիմնավորվածության վերաբերյալ գանգատի շրջանակներում, Armenia Today-ին հայտնել է պաշտպան Իրինա Դանիելյանը։

Դանիելյանի խոսքով՝ գանգատը վերաբերում է բացառապես խափանման միջոցին և չի առնչվում հնարավոր վերջնական դատավճռին, քանի որ ներպետական ատյաններում վերջնական որոշում դեռևս չկա։ Պաշտպանը չի բացառել դատավճռից հետո նույնպես ՄԻԵԴ դիմելու հավանականությունը՝ շեշտելով, որ դա կախված կլինի վճռի ելքից։

«Սպասում ենք արդեն պետության դիրքորոշմանը, որը պետք է ներկայացնի ՄԻԵԴ»,- նշել է պաշտպանը։

Փաստաբանը հստակեցրել է, որ ՄԻԵԴ-ը կողմերին առաջարկել է հաշտության (friendly settlement) ընթացակարգ, և գործն այդ ճանապարհով լուծելու համար սահմանել է եռամսյա ժամկետ։

«Այդ ժամկետում պետք է պետությունը մեզ հետ կապ հաստատի, եթե հաշտության եզրեր գտնենք, ապա հաշտություն կկնքվի, եթե ոչ, սպասելու ենք։ Պետությունը պետք է իր առարկությունները և դիրքորոշումը ներկայացնի ՄԻԵԴ, որից հետո՝ մենք, ինչից հետո դատարանը որոշումը կկայացնի»,- բացատրել է Դանիելյանը։

ՄԻԵԴ-ն ավելի վաղ հաղորդել էր գանգատը ՀՀ կառավարությանը և պահանջել պաշտոնական դիրքորոշում։ Դիմումը վերաբերում է կալանքի օրինականությանը, տևողությանը և դատական որոշումների հիմնավորվածությանը։

Պաշտպանական խումբը հայտարարել էր, որ գանգատն ընդունվել է well-established case-law ընթացակարգով, ինչը ենթադրում է, որ ՄԻԵԴ-ն արդեն իսկ արձանագրել է նմանատիպ հարցերով խախտման փաստը, և առկա է ձևավորված նախադեպային իրավունք։ Ըստ պաշտպանական կողմի՝ սա նշանակում է, որ դատարանը նմանատիպ գործերով արդեն ունի կայուն դիրքորոշում հնարավոր խախտումների վերաբերյալ։

Փաստաբանական խումբը նշել է նաև, որ Վճռաբեկ դատարանը նույնպես վարույթ է ընդունել Տոնոյանի վերաբերյալ գործով նույնաբնույթ հարցի վճռաբեկ բողոքը, սակայն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ հիշյալ բողոքի վերաբերյալ որոշում չի կայացվել։

Տոնոյանը 2018-ի մայիսից մինչև 2020-ի նոյեմբերի 20-ն զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: Պաշտպանության նախկին նախարարին ձերբակալել էին 2021-ի սեպտեմբերին: ԱԱԾ-ում քրեական գործ էր հարուցվել ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու, 2 մլրդ 277 մլն 323 հազար 840 դրամ գումար հափշտակելու, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

Քրեական գործի շրջանակներում, ընդհանուր առմամբ, մեղադրանք էր առաջադրվել 7 անձի, այդ թվում՝ Տոնոյանին։ Տոնոյանին գրավի դիմաց ազատ էին արձակել 2024-ի օգոստոսին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+