Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:24

ՆԳՆ աշխատակիցը մեղադրյալ է, առկա է քրվարույթ. Սարգսյանը՝ քաղաքացուն խոշտանգող ոստիկանի մասին

ՆԳՆ աշխատակիցը մեղադրյալ է, առկա է քրվարույթ. Սարգսյանը՝ քաղաքացուն խոշտանգող ոստիկանի մասին

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է ոստիկանի կողմից ձերբակալվածին ծեծի ենթարկելու տեսանյութին՝ հայտարարելով հետաքննության մասին։ 

Փետրվարի 3-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ ՀՀ ներքին գործերի նախարարության ծառայող Հայկ Հակոբյանը ծեծի ու հայհոյանքների միջոցով ցուցմունք էր կորզում քաղաքացուց։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն ավելի ուշ տեղեկացրել էր, որ նախարարության Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, ծառայողի լիազորությունները կասեցվել են։ ՆԳՆ-ն առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել։ 

Սարգսյանը նշել է, որ քաղաքացու խոշտանգման մեջ կասկածվող Ներքին գործերի նախարարության աշխատակիցը քրեական գործով մեղադրյալ է։

«Ես իմ լիազորության շրջանակներում հնարավորություն ունեի կասեցնելու ծառայողի լիազորությունները, կասեցրել եմ: Անձի նկատմամբ կիրառվել է խափանան միջոց: Վարույթն ընթացք կունենա, և մենք բոլորս կտեսնենք, թե ինչպիսի արդյունքներ կա, բայց ուզում եմ հատկապես շատ ուշադիր լինենք մեր խոսույթին, որովհետև այս բոլոր դեպքերի հետևում, այո՛, կանգնած են առերևույթ խոշտանգման զոհեր և, այո՛, կանգնած են ոստիկանության ծառայողներ, որոնք հանիրավի մեղադրվում են, տարբեր լուսանկարներ են տարածվում, մեր քաղաքացիները որոշում են հաշվեհարդար տեսնել մեր ծառայողների հետ և այսպես շարունակ»,- ասել է նա։ 

Նախարարը հավելել է, որ առերևույթ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորումներն ուղղակի չեն տեղավորվում նախարարության ռեֆորմային օրակարգում։

«Եթե կա տվյալ, որ գործ ունենք խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման հետ, ես ուղիղ հաղորդում եմ ուղարկում ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի այս դեպքերը բաց չմնան»,- ասել է Սարգսյանը։ 

Փետրվարի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունից Armenia Today-ին հայտնել էին, որ փետրվարի 4-ին Հակոբյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ փետրվարի 5-ին դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգում, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 4-8 տարի ժամկետով-խմբ․)։ Քաղաքացուն խոշտանգած նախկին ոստիկանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+