Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա զոհ և 2 վիրավոր, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 21։10-ի սահմաններում Ալաշկերտ-Արմավիր ավտոճանապարհին բախվել են Nissan Altima մակնիշի և Ford մակնիշի ավտոմեքենաները։
Նշվում է, որ վթարի հետևանքով 1 անձ տեղում մահացել է, 2-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







