Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 19:19

Անհետ կորածների հարազատներին թույլ չեն տվել ծանոթանալ 44-օրյա պատերազմի զեկույցին. ԶԼՄ

Անհետ կորածների հարազատներին թույլ չեն տվել ծանոթանալ 44-օրյա պատերազմի զեկույցին. ԶԼՄ

Անհետ կորած զինծառայողների հարազատներին չեն թույլատրել ծանոթանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Աժ քննիչ հանձնաժողովի զեկույցին, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։

Թերթը հիշեցրել է, որ զինծառայողների հարազատները դեռևս 2025 թվականին պաշտոնական դիմում էին ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ խնդրելով հնարավորություն տալ ուսումնասիրել փաստաթուղթը, սակայն պատասխան չէին ստացել։

Պաշտոնական պարզաբանման համաձայն՝ քաղաքացիները չունեն պետական գաղտնիքի հասանելիության թույլտվություն, ինչը բացառում է փաստաթղթի տրամադրումը։ Խորհրդարանի ներկայացուցիչները նշել են, որ զեկույցին ծանոթ չէ նույնիսկ պատգամավորների մեծ մասը։

Հանձնաժողովն ստեղծվել էր 2022 թվականի փետրվարին, լիազորություններն ավարտվել էին 2023 թվականին։ Հանձնաժողովի գործունեությունը երկու անգամ երկարաձգվել էր՝ 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին։ 2024 թվականի սեպտեմբերին հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ եզրակացությունը պատրաստ է։ Նա նշել էր, որ զեկույցում ներկայացված հայկական կողմի պարտության պատճառները «բազմազան և բազմաշերտ են»։

Զեկույցն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ուղարկվել էր միայն մեկ տարի անց՝ 2025-ի սեպտեմբերին։ Հոկտեմբերի 1-ին  Սիմոնյանը նշել էր, որ չի տեսել  զեկույցն ԱԺ նիստում ներկայացնելու իրավական հիմքեր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+