Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 17:09

Որևէ գործով չեմ անցնում․ Սարգսյանը՝ Փաշինյանի՝ կոռուպցիոն գործարքի ակնարկի մասին

Որևէ գործով չեմ անցնում․ Սարգսյանը՝ Փաշինյանի՝ կոռուպցիոն գործարքի ակնարկի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել է, որ որևէ կոռուպցիոն գործով չի անցնում և երբեք չի անցել։ Այս մասին նա ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ իրավապահները նյութեր են նախապատրաստում Սարգսյանի դեմ, որին կուսակցության վարչությունը չէր ընդգրկել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում: Ըստ թերթի՝ մոտ ապագայում, երբ Սարգսյանը մեղադրյալի աթոռին հայտնվի, Փաշինյանը տպավորություն կստեղծի, որ չի հանդուրժում իր թիմակիցների կոռուպցիոն դրսևորումները:

Լրագրողների հարցին՝ թե ի՞նչ կոռուպցիոն գործարքների մասին է ակնարկում վարչապետը, Սարգսյանը պատասխանել է, որ չի ցանկանում վարչապետի հետ մտնել հեռակա բանավեճի մեջ։

«Փաշինյանը 2018 թվականին գլխավորել է և Հայաստանում իրականացրել է թավշյա, ոչ բռնի հեղափոխություն և հանդիսանում է ՀՀ ընտրված վարչապետը։ Ես չեմ ցանկանում, որպեսզի ստեղծվի հեռակա բանավեճի տպավորություն, երբ փորձեմ մեկնաբանել վարչապետի մտքերը»,- ասել է նա։

Սարգսյանը, միաժամանակ, շեշտել է, որ իր վերաբերյալ շրջանառվող որոշ լուրերի անհրաժեշտ է անդրադառնալ՝ պարզաբանման նպատակով։

«Որևէ գործով չեմ անցնում, չեմ անցել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում որևէ քննարկման ժամանակ, համենայնդեպս՝ իմ ներկայությամբ, որևէ մեկն ինձ չի մեղադրել կոռուպցիոն սխեմաների կամ գործերի մեջ»,- նշել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ մամուլից է տեղեկացել, որ վարչության որոշ անդամներ իր բացակայությամբ իրեն մեղադրել են կոռուպցիոն կամ ոչ կոռուպցիոն գործերի մեջ։

«Եթե նման բան տեղի ունեցել, դա ՔՊ կուսակցության կանոնադրության կոպտագույն խախտում է։ Կանոնադրության 21-րդ հոդվածի 7-րդ կետը հստակ սահմանում է, որ կուսակցականը իրավունք ունի ներկա գտնվելու իր հարցի քննարկմանը և արտահայտելու իր կարծիքը։ Եթե իմ բացակայությամբ փորձ է արվել վարչապետի մոտ տպավորություն ստեղծել, թե ես կոռուպցիոներ եմ կամ ներգրավված եմ որևէ սխեմայի մեջ, ապա իմ այս իրավունքը չի պահպանվել»,- ընդգծել է նա։

Հունվարի 21-ին ԶԼՄ-ն գրել էր, որ իրավական գործընթաց է սկսվել պատգամավորի նկատմամբ՝ ՔՊ նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի գործով։ Ըստ լրատվամիջոցների՝ Սարգսյանը լուրջ հակասություններ ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+